>

Հիմա ինչպե՞ս հավատամ մարդկանց: Եթե ​​իմ ամենամոտ մարդը խաբել է ինձ տասնհինգ տարի շարունակ: Ամեն օր նայել է աչքերս մեջ և ստել: Երկու օր առաջ ես իմացա, որ սիրելի ամուսինս ունի երկրորդ ընտանիք: Ես ասես ֆիլմի մեջ էի հայտնվել: Միայն թե այն բացարձակապես ինձ դուր չէր գալիս:

Ես ամուսնացած եմ արդեն երկար տարիներ, իսկ ավելի ճիշտ՝ տասնհինգ տարի: Նա ինձ հետ ամուսնացավ այն ժամանակ, երբ ես հղիացա, և մենք որոշեցինք ունենալ երեխային: Այսպիսով մենք ունեցանք տղա՝ Մարկին: Սկզբում մենք շատ հաճախ էինք վիճում և ոչ մի կերպ չէինք կարողանում հարմարվել միմյանց, թվում էր, թե մենք սխալվել ենք:

Ստացվեց այնպես, որ մենք որոշեցինք ապրել առանձին: Որդիս այդ ժամանակ երեք տարեկան էր: Բայց բաժանության մեջ մենք երկար չմնացինք, ընդամենը երեք ամիս: Մի անգամ նա եկավ իր իրերից ինչ-որ բան վերցնելու համար, և մենք ամբողջ գիշեր միասին անցկացրեցինք: Հաջորդ առավոտ նա հեռացավ, կարծես ոչինչ չէր պատահել, և երեք շաբաթ անց իմացա, որ նորից հղի եմ: Ես ստրեսի մեջ զանգահարեցի ամուսնուս և ասացի նրան: Նա վերադարձավ ընտանիք և հանուն մեր ապագա երեխայի և որդու, որոշեցինք ամեն ինչ նորից սկսել:




Քոչարյանի զոհերը




 

Ընկերուհիներս ասացին, որ ամուսինս, մեր հարաբերությունների ընդմիջման ընթացքում, կապի մեջ է եղել մեկ այլ կնոջ հետ: Բայց իմ հարցին՝ ճի՞շտ է դա արդյոք, ամուսինս պատասխանեց, որ ոչ: Եվ ես հավատացի նրան:

Ես ունեցա ևս մեկ տղա և մենք նրան անվանեցինք Իվան: Երկրորդ երեխայի ծննդից հետո մեր ջերմեռանդությունը մահացավ: Մենք այլևս այն նախկին երիտասարդները չէինք,որոնց մեջ կրակ էր վառվում: Ամուսինս շատ ժամանակ էր ծախսում աշխատանքի վրա, իսկ ես զբաղվում էի երեխաների դաստիարակությամբ:


Եվ ահա մեր տղաները մեծացել են և արդեն դպրոց են հաճախում: Ես և ամուսինս լրջացել ենք: Մեր կյանքը կարծես ստացվել է: Եվ այդպես էր, մինչև երեկ երեկոյան ինձ մոտեցավ անծանոթ մի կին: Նա ուղղակիորեն ասաց, որ արդեն տասնհինգ տարի է, ինչ նա ամուսնուս սիրուհին է: Եվ որ նա հոգնել է իրենց ընդհանուր երեխային միայնակ մեծացնելուց, որ իրենց որդուն հայր է անհրաժեշտ:

Ես չէի կարող շարժվել: Ինձ թվում էր, որ ես կորցնում եմ գիտակցությունս: Իսկ զրուցակիցս կանգ չէր առնում: Նա ասաց, որ հոգնել է այս ու այն կողմ վազելուց, որ ամուսինս սիրում է իրեն, բայց չի կարողանում թողնել  ինձ և երեխաներիս։ Այդ կինը նաև խնդրեց ինձ անհետանալ ամուսնուս կյանքից։


Ես չեմ հիշում, թե ինչպես հասա տուն: Այդ երեկո ամուսինս աշխատանքից շուտ եկավ: Եվ միայն այդ ժամանակ հասկացա, թե դա ինչ աշխատանք էր, քանի որ նրա բոլոր ուշացումները և տնից բացակայելը կապված էր միայն ու միայն այդ կնոջ հետ՝ գործուղումները նույնպես: Եվ հենց այդ ժամանակ էլ ես կարող էի բացահայտել հանելուկը: Ինչքան հիմար էի: Խոսքեր չկան: Այսքան տարի լինել կույր, չնկատել ակնհայտը, բայց բացի սիրուհուց, նա ունի նաև տղա երեխա: Երեք որդի և երկու կին:

Ես ոչինչ չէի կարողանում ասել ամուսնուս: Պարզապես չգիտեի, թե ինչպես կամ ինչ պետք է ասեմ: Ամեն ինչ այդքան տրամաբանական էր թվում։ Ցանկացած այլ կին վաղուց կկասկածեր, որ ինչ-որ բան այն չէ իր ամուսնու պահվածքի մեջ, բայց ոչ ես: Միայն թե մի բան չեմ հասկանում, թե որտեղ էին նայում աչքերս:

Իսկ ի՞նչ անեմ այս նորությունն իմանալուց հետո: Չգիտեմ․․․

Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Сообщение 15 տարվա ամուսնական կյանքից հետո պարզեցի, որ ամուսինս սիրուհի ունի, բայց դա դեռ ամենը չէր появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->