>

Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝


Воронеж? կոֆե?







Քոչարյանի զոհերը

Ծանոթացեք. նրանք երկուսն էլ դերասան են: Մեկը Մանվելն է, մեկը` Հրաչը: Մանվելն ունի մեկ մեքենա, Հրաչն արդեն 2 տարի է ունի բազմաթիվ մեքենաներ:

Մանվելը լավ դերասան է եղել, Հրաչը, ընդհանրապես` վատ դերասան, միշտ խաղացել է երրորդական դերերում, և ըստ օդում կախված լուրերի` Հրաչը անգամ ժամանակին սիգարետի փող չի ունեցել:


Այսօր Մանվելը իր մի մեքենայով դուրս է գալու տաքսի քշելու, իսկ Հրաչը, Վորոնեժ մաքսանենգ ծխախոտ տանելով, հարստանում է: Մանվելը դուրս է գալու տաքսի քշի, որպեսզի ընտանիքը պահի, Հրաչը Մանվելի ընտանիքը պահելու փողերով պարգևավճար է ստանում:


Հրաչը վատ դերասան է, պարզապես Հրաչը երկրի թիվ 1 աներձագն է և վաղը մյուս օրը նաև դատվելու է դրա համար:

Մի եղեք ոչ Հրաչի ու ոչ էլ Մանվելի նման: Բողոքեք, եթե տեսնում եք, որ ձեզ էշի տեղ են դնում:


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->