>

Առողջապահության նախարարության ստուգումների արդյունքում պարզվել է, որ միայն վերջին երկու տարում, միայն պետպատվերի հետ կապված «Ս. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում կատարվել են 545 միլիոն դրամի չարաշահումներ (1 միլիոն եվրո)։ Գործն ուղարկվել է դատախազություն։


Հաշվի առնելով խախտումների ծավալներն ու շարունակական բնույթը, նախարար Արսեն Թորոսյանի որոշմամբ Բ/Կ ղեկավար Արա Մինասյանը (Սերժ Սարգսյանի փեսա Միշիկի հայրը) ազատվել է աշխատանքից։ Այս պահին ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը և մի քանի բուժաշխատողներ բողոքում են նախարարի որոշման դեմ։








Քոչարյանի զոհերը

Կույս կանանց միավորումը ևս ցասում է կոնծում։ Լավ, մի՞թե կարելի է պաշտոնանկ անել ընդամենը մեկ միլիոն եվրոյի համար։ Սա ի՞նչ խայտառակություն է։ Սամվել Ֆարմանյանի նման ազնվագույն տիպարը չի կարող պուպուզ ճմբել։


Կոչ ենք անում Արա Մինասյանին անհապաղ վերականգնել բ/կ ղեկավարի պաշտոնում և պարգևատրել 5 միլիոն եվրոյով։



Ի վերջո, պարոն Մինասյանը դրսևորել է հայրենասիրություն, բժշկին վայել սրտացավություն, դրա համար էլ երկու տարում ընդամենը մեկ միլիոն եվրոյի խախտում է եղել։ Կարող էր չէ՞ լինել 40 միլիոնի։ Ապերախտներ։

Չեք գնահատում ծծումբ թմբիրը, ուրեմն՝ բլթակ բոլորիդ։

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->