>

Լրագրող, հեռուստամեկնաբան Պետրոս Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Հայ Առաքելական Եկեղեցին և ՀՀԿ ն

Առաջին հայացքից Հայ Առաքելական Եկեղեցին և Հայաստանի նախկին իշխանությունները չպետք է այսչափ ներդաշնակ լինեին։




Քոչարյանի զոհերը

Թեկուզ այն պատճառով ,որ այդ իշխանությունը պարբերաբար խախտում էր Աստծո պատվիրանները։Հատկապես 2,3,6,7,10 ը։Դե իսկ 8 րդ պատվիրանին համակարգված ձևով պատերազմ էր հայտարարված։





Օրինակները այնքան շատ ու ցցուն էին ,իսկ հետևանքները այնքան `անաստված, որ չարժե հիշել։

Հետևաբար այդ մերձեցման նպատակը ոչ քրիստոնեությունն էր ոչ էլ ազգային բարոյական նկարագիրը։Պրագմատիկ շահեր `որոնք մեկտեղվում էին իշխանություն բառով։
Վերցնենք կրթության օրինակը։

ՀՀԿ ի օրոք կրթության մակարդակը սարսափելի ընկավ,համակարգը կուսակցականացվեց,ներգրավվեց ընտրակեղծիքները մեջ,դպրոցի տնօրենները ընտրվում էին ոչ թե ըստ ունակության այլ ըստ ՀՀԿ մերձեցման։

Ինչ էր պետք նման պարագայում իշխանությանը դեմքը պահելու համար։Եկեղեցին հնարավորինս տանել դպրոց,քայքայվող ու տարիներով չլուծված կրթական խնդիրների պատկերին ցույց տալ իրենց ազգային եկեղեցական լինելը։


Կարճ ասած `չեղած լեգիտիմությունը լցնել Եկեղեցով։Եկեղեցու պատմություն,ազգային երգ ու պար,,կարևորը շատ լիներ ազգայինը և եկեղեցականը։

Ինչքան կոռուպցիա և անարդարությունը խորանում էին,հասարակությունը հետևողական բարոյալքվում էր այնքան Եկեղեցիները թիվը իշխող վերնախավը շատացնում
էր։Պետք էր գոնե այսպես լեգիտիմանալ ։

Ցավոք այս վիճակը համահունչ էր մեր Եկեղեցու վերնախավի համար։


Կառուցվում էին եկեղեցիներ ` անմխիթար դպրոցների ֆոնին,դասավանդում էին իրենց պատմությունը `քայքայվող կրթական մթնոլորտում։Քրիստոնեությունը,բարոյականությունը անկում էին ապրում`ավելանում էր իշխանությունը։

Հայ Առաքելական Եկեղեցին շատ հաճախ է հիշում ,որ Սահմանադրությամբ նա ունի բացառիկ դեր։

Բայց այդ բացառիկությունը նախ և առաջ բացառիկ պարտականություններ է դնում մեր եկեղեցու առաջ,որոնցից առաջինը քաղաքացու և պետության կողքին լինելն է,որպես սոցիալական և պատմական ամենահեղինակավոր կառույց։

Շատ անարդարություններ եղան ,ցավոք քաղաքացին բազում հարցերում չտեսավ իր եկեղեցու աջակցությունը։

Ես սիրում եմ Հայ Առաքելական Եկեղեցին։Ուզում եմ այն լինի ժողովրդական ու լուսավոր,համարձակ և մարդակենտրոն։

Դրա ճանապարհը հաստատ շատ եկեղեցի կառուցելը և կրթական պսևդոբանավեճը չէ։Այդ ճանապարհը վերջիվերջո Աստվածաշնչում գրած է ։

Сообщение Հայ Առաքելական Եկեղեցին և ՀՀԿ ն․ Պետրոս Ղազարյանի դիպուկ անդրադարձը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->