>

ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի կինը` Ռուզաննա Խաչատրյանը, իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու թուրքական պիղծ որոշումը ևս մեկ անգամ ինձ համոզեց, որ 2019 թ․ ապրիլի 15-ին Փարիզի Աստվածամոր տաճարի այրվելը




Քոչարյանի զոհերը

(2019 թ․ ապրիլի 24-ին Աստվածամոր տաճարում պետք է կայանար Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված պատարագ) ամենևին էլ պատահականություն չէր․․․




Սարսափով եմ մտածում, որ այսօր պատահականություն չեն նաև Հայ եկեղեցու և քրիստոնեական հավատի ուսուցման, մայրենի լեզվի, մեր ազգային արժեքների դեմ իրար հաջորդող, դատապարտելի ոտնձգությունները։

․․․301 թվականից, երբ պատմական Հայաստանում քրիստոնեությունն ընդունվեց իբրև պետական կրոն, մեր եկեղեցին դարեր շարունակ հանդիսացել է հայոց պետականության հիմնասյունը, մեր ինքնությունն ու տեսակը պահպանողը, ժողովրդին կրթելու ու լուսավորելու միակ աղբյուրը։

20-րդ դարի վերջին մեր ազգային ազատագրական պայքարի արմատներում նորից կանգնեց Հայ եկեղեցին, իսկ Հայրենիքի համար մղվող պայքարում զինվորի և հրամանատարի կողքին հավասար կռվեց, պայքարեց ու նաև զոհվեց հայ հոգևորականը։


Քրիստոնեությունը Աստծո գոյության «պրիմիտիվ» ընդունումը կամ ժխտումը չէ․ այն համամարդկային վեհ արժեքների, մարդասիրության բարձրագույն քարոզ է և քաղաքակրթական դրսևորում։

Խոնարհումս հայ ինքնության բացառիկ պահապան


Հայ եկեղեցուն։

Հայ՛ր մեր, որ յերկինս ես, սուրբ եղիցի անուն Քո, եկեսցէ արքայութիւն Քո, եղիցին կամք Քո որպէս յերկինս եւ յերկրի:

Զհաց մեր հանապազորդ տո՛ւր մեզ այսօր. եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր, որպէս եւ մենք թողումք մերոց պարտապանաց:

Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն, այլ փրկեա՛ զմեզ ի չարէն, զի Քո է արքայութիւն եւ զօրութիւն եւ փառք յաւիտեանս։

ԱՄԷՆ»:

Сообщение ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի կինը նոր գրառում է կատարել․ Մանրամասներ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->