>

Բաց ուսեր. Sabrina ֆիլմում լեգենդար ֆրանսիացի դիզայներ Ջիվենշիի ստեղծած բաց ուսերով սև զգեստը Օդրիի հագին ֆանտաստիկ տեսք ուներ: Ֆիլմից հետո բաց ուսերը դարձան Օդրիի այցեքարտը, իսկ Ջիվենշիի հետ համագործակցությունը շարունակվեց, և ստեղծվեցին մեկը մյուսից շքեղ զգեստներ:

Սև ակնոցներ. Դասական էլեգանտ կերպարի բաղկացուցիչներից մեկն Օդրիի շնորհիվ դարձավ սև ակնոցը: Breakfast at Tiffany’s և How to Steal a Million ֆիլմերում նա հանդես եկավ սև ակնոցով, որից հետո Օդրիին հաճախ կարելի էր տեսնել  դրանով: Օդրին առօրյայում էլ կրում էր ակնոց՝ համադրելով այն լայն գլխարկների, casual և սպորտային ոճերի հետ:




Քոչարյանի զոհերը

А-սիլուետ. Funny Face ֆիլմում Հեփբերնը հայտնվում է Dior և Givenchy նորաձևության տների մի քանի զգեստներով: Ֆիլմից հետո անթև А-սիլուետ զգետները դարձան սուպերնորաձև և Հեփբերնի ոճի անբաժանելի մասը:





Սև գույն. Օդրին կարողանում էր անգամ ամենապարզ սև կոկտելային զգեստով ստվերում թողնել  ամենավառ զգեստներով կինոաստղերին:

Բալետկաներ. Հեփբերնը կարողանում էր էլէգանտ ու գեղեցիկ լինել՝ առանց բարձրակրունկների: 1,70 հասակով դերասանուհու ամենասիրելի կոշիկները բալետկաներն ու լոֆերներն էին:


Tiffany & Co.  Breakfast at Tiffany’s ֆիլմից հետո Tiffany & Co բրենդի աքսեսուարների վաճառքը գերազանցեց բոլոր ռեկորդները: Մարգարտյա վզնոցը դարձավ Օդրիի կերպարների անբաժանելի մասը ինչպես ֆիլմերում, այնպես էլ՝ առօրյայում:

odri

Գլխարկներ. Լայնեզր գլխարկները Հեփբերնի կերպարի անբաժան մասն էին: Դերասանուհու ոճաբան Edith Head-ի խորհրդով դրանք այնպես էին պատրաստվում, որ չծածկեին Օդրիի դեմքը՝ ընդգծելով նրա աչքերն ու այտոսկրերը: Օդրին ուներ յուրահատուկ լուծումներով գլխակների մեծ հավաքածու:



Սպիտակ վերնաշապիկ. Ամենապարզ և էլեգանտ հագուստը, որը երբեք դուրս չի գալիս նորաձևությունից: Օդրի Հեփբերնն առաջիններից էր, ով կրում էր տղամարդու զգեստապահարանի համար նախատեսված վերնաշապիկը, ինչպես իսկական լեդի: Roman Holiday ֆիլմում նա ներկայանում է միանգամից մի քանի կերպարներով, որոնցում առկա էր սպիտակ վերնաշապիկը:  

Կարճ տաբատներ. Այս տաբատները գեղեցիկ են բարակ, երկար ոտքեր ունեցող աղջիկների հագին: Love in the Afternoon ֆիլմում Օդրին ներկայանում է այս կերպարով, սակայն դերասանուհուն այս կարճեցված տաբատներով կարելի էր շատ հաճախ տեսնել, դրանք նրա նախընտրած մոդելներն էին:

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->