>

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը զեկուցեց վարչապետին սահմանում վիճակի մասին։ Երեկ, տասներկուսին, ՈՒԱԶ մակնիշի մեքենայից դուրս են գալիս զինծառայողներ ու մտնում են մեր տարածք։ Մերոնք կոչ են անում լքել տարածքը,մտածելով,որ երևի մոլորված են։


Նրանք  թողնում են ավտոմեքենան,բայց սկսվում է հրետակոծություն ու խմբերի շարժ դեպի այդ դիրքը։ Այսօր ևս  նույն սցենարով, տարբեր հրետանու օգտագործմամբ 15 րոպե մեկ սկսվում է։ Բոլորը թիրախավորվում ու լռեցվում են մեր զինվորների կողմից։ Նրանք ունեն զգալի կորուստ։ Մենք սահմանի պահպանում ենք իրականացնում ու վերահսկում ենք ամեն բան,ասել է Դավիթ Տոնոյանը։







Քոչարյանի զոհերը

Փաշինյանը հարցրեց Տոնոյանին,իսկ կա՞ վարկած,որ նրանք իրոք մոլորվել էին և դա մեքենան ետ բերելու փորձ էր։Տոնոյանը ասել է,որ եթե էդպես լիներ,չկրակելու պայմանավորվածություն ձեռք կբերեին։ Փաշինյանը ասեց,որ տեղեկացրել է վիճակի վերաբերյալ ՝ԵԱՀԿ,ՀԱՊԿ անդամ պետություններին ,բնականաբար դա շարունակական է լինելու։



Փաշինյանը ասեց, որ որևէ կասկած չկա,որ մեր զիված ուժերը կպահպանեն դիրքերը։Դավիթ Տոնոյանը նաև նշեց, թշնամին  մեծ կորուստներ ունի։

Сообщение Բոլորը թիրախավորվում ու լռեցվում են մեր զինվորների կողմից․Դավիթ Տոնոյան появились сначала на Like INFO.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->