>

Ինչպես հայտնի է, հուլիսի 5-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիքի մարզ աշխատանքային այցի ժամանակ բնակիչներից մեկը պատմել էր մի սպանության մասին, որի արդյունքում որբ են մնացել երկու անչափահաս աղջիկներ: Երկու որբացած աղջիկները լացակումած մոտեցել էին վարչապետ Փաշինյանին:


Տեսարանը եւ երեխաների պատմածն այնքան հուզիչ էր, որ ՀՀ վարչապետը եւս չէր կարողացել զսպել արցունքները: Ավելի ուշ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել էր նաեւ Մերի Հարությունյանի հետ, որը խնդրել է վարչապետին արդարություն վերականգնել եւ բացահայտել երեք երիտասարդների մահվան պատճառները:








Քոչարյանի զոհերը

Եվ ահա երեկ մեզ հայտնի դարձավ, որ մահացած տղաների հարազատներին այսօր կանչել են Ստեփանակերտ` հայտնելով, որ գործին նոր ընթացք են տալիս, նոր քննիչ է նեգրավվել գործում, նոր դատախազ, որպեսզի օբյեկտիվ քննի տղաների մահվան հանգամանքը:

Հիշեցնենք` Մերի Հարությունյանը պատմել էր, թե իր որդին մի քանի հոգու հետ 2016 թվականի մայիսի 20-ին Արցախում գտնվող Տաք ջուր կոչվող ավազանում գնացել են լողանալու. «5 հոգով են եղել` իմ որդին` Կարեն Ալավերդյանը, Գրիշա Առուշանյանը եւ Արտյոմ Բլբուլյանը, եւ եւս երկու հոգի:


Այդ մյուս երկու հոգին` Ղարաբաղի շրջանի Լաչինի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հովիվները: Ավելի ուշ հայտնի է դառնում, որ իբր տղաները լողացել են, եւ այդ տաք ջրի ավազանի գազից Կարեն Ալավերդյանը, Գրիշա Առուշանյանը եւ Արտյոմ Բլբուլյանը խեղդվել են»:



Մահացած տղաների հարազատները պնդում են, որ նրանք չեն խեղդվել, այլ նրանց սպանել են:

Աղբյուր՝ Armlur.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->