>

Ես Խոր Վիրապից ուզում էի գնալ Երևան՝ ցույց տալով, որ ես համաձայն չեմ արտակարգ դրության երկարաձգման և հավաքների արգելափակման հետ. Արտաշատի ոստիկանության բաժնից ազատ արձակվելու հետո նշեց ՎԵՏՕ շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը:

«Գոյություն ունի հավաքների ազատության սահմանափակում, ըստ որի, իջացրել են հանրության դիմադրությանը և ինչ ուզում անցկացնում են ՝ Լանզարոտե կոնվենցիա, հայ առաքելական եկեղեցու հաշվին է իրականացվում: Կա ամեն տեսակի արտասահմանյան գործակալության օրակարգ, և մեր երկիրը զավթված է արտասահմանյան գործակալության կողմից, ոստիկանությունն էլ ցավում եմ, որ կատարում է այդ գործակալության հրամանները»:




Քոչարյանի զոհերը

Նարեկ Մալյանը նշեց, որ իր մեքենայի վրա փակցված երկու պաստառներ՝ Ջորջ Սորոսի նկարներով ոստիկանոթունը հանել է վրայից:




«Ոստիկանությունը որոշել է, որ Հայաստանում Ջորջ Սորոսի պիղծ նկարով ակցիա անել չի կարելի և փաստը մնում է փաստ, որ իմ մեքենան Խոր Վիրապից բերել են, գույքը հանել են և անհայտ է՝ որտեղ է գույքը, եթե չբերվի և չփակցվի, ես այստեղից չեմ գնալու: Ինձ բերման են ենթարկել իմ մեքենայի մեջից, որտեղ ես եղել եմ մենակ, այդ կադրերը կան, ինձ բերման ենթարկելու օրինական հիմք գոյություն չունի: Սա տեղավորվում է երևի՝ «Եղիր հեզ, բանող եզ» կարգախոսի տակ, որը չի անցնելու: Եթե իշխանությունները կարող են մարդկանց ինչ որ հատվածին էշի տեղ դնեն, իմ մոտ չի անցնելու : Ես մեն-մենակ էլ իմ կարծիքը արտահայտելու եմ, չկա մի ապօրինի կառույցի հրաման, որ ինձ լռեցնեն»:


Tert.am –ին հարցին, թե սպասելի՞ էր, որ երթը կարգելեին, քանի որ նախօրեին տեսաուղերձում կարծես կանխատեսում էր արվել, որ նման գործողություններ կարվեն, Նարեկ Մալյանը պատասխանեց.

«Իշխանությունները սարսափած են: Պարետի որոշման հղում անելով արգելել ակցիա ՝աշխարհում նման օրենք չկա: Հարց եմ տալիս՝ ուժեղ, չվախեցած իշխանությունը, կգնա՞ նման ապօրինությունների: Եթե ժողովուրդը իշխանության կողքին է, ինչո՞ւ են մենակ մարդուն, որը պահպանել է պարետի բոլոր հորինած կանոնները, բերման ենթարկում, վախը ինչո՞ւմն է, եթե այդքան դուխով եք»,-նշեց Նարեկ Մալյանը:


Այս ամենից հետո Նարեկ Մալյանն ու իր համակիրները շարժվում էին դեպի Երևան, սակայն ոստիկանները երկրորդ անգամ նրանց բոլորին բերման ենթարկեցին:

 


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->