>

Hraparak.am-ը գրում է`

«Լինելով այս երկրի քաղաքացի, ունենալով շատ բարեկամներ գյուղերում եւ քաղաքներում, իմանալով բոլորի առօրյան՝ ուզում եմ, որ մեր երկրի վիճակն ավելի լավանա, մարդիկ ավելի ներդաշնակ ապրեն, ուրախ լինեն:




Քոչարյանի զոհերը

Սա մեր երկրի համար անցումային շրջան է, եւ ես հույս ունեմ, որ այն մեզ կտանի ավելի լավ վիճակի»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց երգչուհի Ալլա Լեւոնյանը, ով, ի դեպ, վերջին շուրջ վեց ամիսների ընթացքում հարցազրույցով հանդես չէր եկել:





Երգչուհու խոսքով՝ ամեն Աստծո առավոտ ինքը աղոթում է, որ Հայաստանում խաղաղություն լինի. «Երկրի խաղաղության պահպանման վերաբերյալ մտավախությունը տարիքի հետ ավելի է սրվում, բայց ես միշտ հույսն ու լույսն եմ տեսնում, թե չէ դժվար կլինի ապրել»,-ասաց նա:

Ալլա Լեւոնյանի ստեղծագործական կյանքում այժմ բուռն շրջան չէ, թեեւ վերջերս հյուրախաղերով եղել է Ռուսաստանում, նաեւ բանակցություններ է տանում՝ առաջիկայում այլ երկրներում համերգներով հանդես գալու ուղղությամբ.


«Մարդ պետք է հանգիստ լինի նոր էնտուզիազմով գրելու համար: Մեր ստեղծագործողներն էլ նոր բաներ չեն մատուցում՝ չհաշված հեղափոխության ժամանակ գրված երգերը: Ես չեմ կարող որոշել ու գրել:



Դրա համար հարկավոր է, որ պահը հասունանա: Իսկ այս պահին բուռն հոգեվիճակում չեմ, չեմ էլ փորձում փնտրտուքների մեջ ընկնել: Ես ինչ-որ բանի ետեւից չեմ վազում, որ հասնեմ: 25 տարի է՝ երգում եմ, ապացուցելու բան էլ չկա:

Եթե էմոցիոնալ պոռթկում լինի, անպայման մի նոր գործ կներկայացնեմ հանդիսատեսիս: Փորձում եմ ազնիվ լինել ինքս ինձ եւ լսարանիս հետ»,-շեշտեց երգչուհին: Ամեն դեպքում, կա մի երգ, որի վրա Ալլան պատրաստվում է աշխատել եւ նույնիսկ տեսահոլովակ ներկայացնել երկրպագուներին.

«Երգը հեղինակել է մի կանադահայ, խնդրել է, որ հենց ես կատարեմ այն, չեմ մերժել, քանի որ, ըստ իս, շատ գեղեցիկ ստեղծագործություն է: Ամառն անցնի, հավանաբար կսկսենք աշխատանքներ տանել այդ ուղղությամբ»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->