>

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ հանրապետության զինված ուժերը «ավերիչ հարվածներ» են հասցրել սահմանին գտնվող հայկական զորքերին՝ վրեժխնդիր լինելով իրենց զոհերի համար:

Այս մասին Haqqin.az-ի փոխանցմամբ՝ Ալիևը հայտարարել է անվտանգության խորհրդի նիստի ժամանակ:




Քոչարյանի զոհերը

Ալիևը պատմել է, որ հուլիսի 12-ին Հայաստանը հերթական սադրանքն է կազմակերպել՝ հրետանիից գնդակոծելով ադրբեջանական ռազմական հենակետը։




«Մեր զինծառայողները վրեժխնդիր են եղել։ Հայկական կողմի բոլոր փորձերը ձախողվել են, Ադրբեջանը պաշտպանել է իր պետական սահմանը, եւ հայ զինվորները չեն կարողացել նույնիսկ մեկ սանտիմետրով անցնել ադրբեջանական հող», — վստահեցրել է Ալիևը:

Սահմանին իրավիճակը մնում է լարված, շարունակել է նա։ Հայաստանի իշխանություններն իրենց «երկերեսանի և երեսպաշտ» են պահում. միջազգային հանրությունից օգնություն են խնդրում հրադադարի ամրապնդման գործում և գնդակոծում են ադրբեջանական գյուղերը։ «Այդ կեղտոտ քաղաքականությունը Հայաստանին տանում է անդունդը,— հայտարարել է Ալիևը։ -Ադրբեջանն այսուհետ ևս կպաշտպանի իր սահմաններն ու տարածքային ամբողջականությունը։ Երեկ գիշեր ու ցերեկ թշնամուն հասցված ավերիչ հարվածները հերթական անգամ ցույց տվեցին դա»։


Նա խոստացել է անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի վերականգնի երկրի տարածքային ամբողջականությունը։ «Մեր գործը ճիշտ է, եւ Ադրբեջանը ոչ մի քայլ հետ չի կանգնի իր սկզբունքային դիրքորոշումից»,—եզրափակել է Ալիեւը:

Իլհամ Ալիեւն ընդգծել է, որ համապատասխան դիմումներ են արվել միջազգային կազմակերպություններին, եւ հենց որ օպերատիվ իրավիճակը թույլ տա, օտարերկրյա պետությունների ռազմական ներկայացուցիչները կհրավիրվեն այդ տարածք:


Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո ադրբեջանական զինծառայողները, թողնելով ՈւԱԶ ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:

Ժամը 13:45-ին Ադրբեջանի ԶՈւ զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը` կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել:

Երեկոյան ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից: Կրակոցները պարբերաբար տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են ամբողջ գիշերվա ընթացքում։

Հակառակորդի բոլոր փորձերը թիրախավորվել են հայկական զինված ուժերի ստորաբաժանումների կողմից և չեզոքացվել: Հուլիսի 13-ի առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները համարժեք պատասխան են տվել։ Հայկական կողմը կորուստներ չունի:

Сообщение Ալիևը հայտարարություն է տարածել появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->