>

Ահա այն բնական միջոցները, որոնք օգնում են ունենալ առողջ և մաքուր մաշկ, լավագույններից են թեյի ծառի յուղը, կանաչ թեյը, և ալոե վերան: Ինչպե՞ս օգտագործել դրանք `պզուկներից և բորբոքումներից արագ ազատվելու համար, նշում են մասնագետները:

Թեյի ծառի յուղ

Թեյի ծառի յուղը շատ արդյունավետ միջոց է բշտիկների պատճառ հանդիսացող բակտերիաների դեմ պայքարի համար։ Հետազոտությունները ցույց են տվել, որ 5% թեյի ծառի յուղ պարունակող գելը նույնքան արդյունավետ է, որքան 5% բենզոիլպերօքսիդ պարունակող դեղամիջոցները։ Ընդ որում` այս յուղի գործածությունը չի առաջացնում կողմնակի բարդություններ և չի դառնում մաշկի չորության, գրգռման ու այրոցի պատճառ։




Քոչարյանի զոհերը

Այնուամենայնիվ մասնագետները նախազգուշացնում են, որ թեյի ծառի յուղը շատ հզոր բնական միջոց է, ուստի այն ոչ մի դեպքում չի կարելի օգտագործել մաքուր վիճակում։ Այս յուղը հարկավոր է խառնել որևէ չեզոք յուղին, իսկ կիրառելուց առաջ անպայման փորձարկել այն մաշկի որևէ փոքր հատվածին։




Օգտագործման եղանակը.

  • 1 կաթիլ թեյի ծառի յուղն ավելացնել 1 թեյի գդալ որևէ յուղին։
  • Այնուհետև բամբակյա սկավառակի օգնությամբ խառնուրդը քսել բշտիկներին։
  • Այս պրոցեդուրան հարկավոր է կրկնել օրական 1-2 անգամ։
  • Դրանից հետո հարկավոր է անպայման խոնավացնող նրբաքսուք քսել։

Կանաչ թեյ․


Կանաչ թեյը պարունակում է ֆլավոնոիդներ ու դաբաղանյութեր, որոնք օգնում են պայքարել բորբոքումների և բշտիկներ առաջացնող բակտերիաների դեմ։ Դրա բաղադրության մեջ պարունակվող էպիգալոկատեխին-3- գալլատ հզոր հակաօքսիդանտը նվազեցնում է մաշկային ճարպի արտադրությունն ու նպաստում է հաճախ բորբոքվող մաշկի առողջացմանը։ Հետազոտությունները ցույց են տվել, որ կանաչ թեյի 2-3%-անոց հյութահանուկը մաշկին քսելու դեպքում բշտիկներ ունեցող մարդկանց մաշկն սկսել է շատ ավելի քիչ ճարպ արտազատել։

Օգտագործման եղանակը.

  • Կանաչ թեյն ավելացնել եռացող ջրին և եփել 3-4 րոպե, թողնել սառչի։
  • Այնուհետև բամբակի միջոցով քսել թուրմը մաշկին։
  • Թողնել 10 րոպե, այնուհետև լվացվել մաքուր ջրով։
  • Այս պրոցեդուրան հարկավոր է կրկնել օրական 1-2 անգամ։
  • Պատրաստի թուրմը կարելի է մինչև երկու շաբաթ պահել սառնարանում։

Ալոե վերա․


Այս բույսը պարունակում է լուպեոլ, սալիցիլաթթու, միզանյութի ազոտ, դարչնաթթու, ֆենոլներ ու ծծումբ, որոնք շատ արդյունավետ են բշտիկներ առաջացնող բակտերիաների դեմ պայքարի համար։ Մասնագետների խոսքով՝ այս բույսը կարելի է կիրառել ինչպես առանձին դեղամիջոց կամ համադրել այն այլ միջոցների հետ։

Օգտագործման եղանակը.

  • Ալոե վերայի գելը գդալով առանձնացնել տերևներից։
  • Այնուհետև քսել բորբոքված մաշկին։
  • Այս պրոցեդուրան հարկավոր է կրկնել օրական 1-2 անգամ կամ ըստ ցանկության։

Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Сообщение 3 լավագույն բնական միջոցները՝ պզուկներից և մաշկի բորբոքումից արագորեն ազատվելու համար появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->