>

Չէ՞ որ սա նրանց համար է:

Յուրաքանչյուր երեխայի ծննդյան օրը տոնելը շատ ավելի կարևոր է, քան կարծում եք: Սա մի ինչ-որ ծիսակատարություն է, երբ Ձեր երեխան հատկապես այդ օրն իրեն կարող է կարևոր զգալ, կարելի է ասել, օրվա թագավոր:

Հասկանում ենք, որ դժվար ժամանակներ էլ են լինում, և որ ամեն տարի հսկայական երեկույթները չափազանց թանկ են, բայց մենք բոլորս արժանի ենք առանձնահատուկ տորթի և գոնե մի քանի մոմի այդ օրը, այնպես չէ՞:

Ըստ ծնողական հարցերով փորձագետ Մագդա Գերբերի՝ տոնակատարության ընթացքում երեխան պետք է ստանձնի Ձեր հիմնական օգնականի դերը: Բայց ոչ պարզապես «վերցրո՛ւ», «տա՛ր», «արա՛», այլ օգնական, որը կկարողանա առաջնորդել այնպես, ինչպես Դուք:




Քոչարյանի զոհերը

Եթե նա իր ձեռքը վերցնի վերահսկողությունը, դա կօգնի նրան զարգացնել այնպիսի հատկություններ, որոնք շատ կարևոր են ապագայի համար, կսովորի ինչպես լուծել խնդիրները և արտահայտվել ստեղծագործաբար:





Բացի այդ՝

1. Նրա ինքնագնահատականը կբարելավվի:

Դա կլինի նրա օրը:  Նա կունենա իր նախընտրած տորթը, զարդարանքները, որոնք իրեն դուր են  գալիս, և մարդիկ, ովքեր նրան առավել շատ են սիրում: Ձեր երեխան կիմանա, որ սա շատ կարևոր տոն է Ձեզ համար:

2. Դուք կպահպանեք ընտանեկան ավանդույթները:

Գումարի բացակայությունն արդարացում չէ Ձեր երեխայի համար. նրա համար հատուկ օր չունենալը շատ տհաճ է:


Հասկացե՛ք, որ պարզապես տորթ թխելը կամ գնելը և դրա մեջ մի քանի մոմ դնելը բավական է, որպեսզի Ձեր երեխան  հասկանա, թե որքան կարևոր է նա Ձեզ համար: Պարտադիր  չէ հսկայական երեկույթներ կազմակերպել:

3. Նա ավելի մոտ կլինի այն մարդկանց, ում սիրում է:

Եթե Դուք այդ հատուկ օրը կազմակերպեք Ձեր սեր երեխայի համար, նա կհասկանա, թե դա որքան կարևոր է ուրիշների համար: Նա ավելի բարի կդառնա և կսովորի իր ուրախությունը կիսել ընկերների հետ, կհարգի նրանց ավանդույթները և երբեք չի մոռանա մաղթել նրանց երջանիկ ծննդյան օր:

4. Նրանք կսովորեն ցանկացած իրավիճակում լուծումներ գտնել:

Ձեր երեխաները կհասկանան, որ կան տարբեր եղանակներ, այդ գեղեցիկ օրը նշելու համար, և որ երբեմն ամեն ինչ չէ, որ ստացվում է այնպես, ինչպես ցանկանում եք: Սա նրանց կսովորեցնի լինել ճկուն և կայուն:


Նրանք նաև կիմանան, թե իրականում ինչն է կարևոր. կողքիդ լինի ընտանիքը, և ոչ թե նորաձև կամ թանկարժեք նվերը  և մարդկանց բազմությունը:

 

5. Դուք կթողնեք դրական հիշողություններ:

Երեխաների համար ծննդյան երեկույթին պատրաստվելը նույնքան հետաքրքիր է, որքան ինքնին իրադարձությունը: Թող նա դառնա իր տոնի հետ կապված ամեն ինչի մի մասնիկը: Դրանից կարող են ստացվել բավականին հետաքրքրաշարժ լուսանկարներ:

6. Նրանք կհասկանան, թե ինչ է մեծանալու գործընթացը:

Յուրաքանչյուր ծննդյան օրվա հետ Ձեր երեխան կսովորի մեծանալ: Մի՛ մոռացեք լուսանկարել, որպեսզի նա հստակ տեսնի, թե ինչպես է ժամանակն անցնում և որքան կարևոր է գնահատել դրա յուրաքանչյուր րոպեն:

Հիմա հասկանո՞ւմ եք, թե ինչու է կարևոր տոնել ամեն տարի, և ոչ թե այն ժամանակ, երբ լրացուցիչ գումար եք ունենում:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Сообщение Ահա թե ինչու է այդքան կարևոր նշել Ձեր երեխաների ծննդյան տարեդարձը появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->