>

Քիչ առաջ լուսանկարներ ու վիդիոներ տարածվեցին,որտեղ երևում է,թե ինչ անձրև է եկել Գյումրի քաղաքում։ Այնպիսի անձրև և կարկուտ է եկել,որ ամբողջ փողոցները լցվել են մեծ քանակությամբ ջրով ու մեքենաները մնացել ջրի տակ։ Այսպիսի բան Գյումրեցիները չեն հիշում։




Քոչարյանի զոհերը

Ջուրը չի հոսել այլ կուտակվել է։ Կենտրոնական փողոցների մեքենաները նույնիսկ հնարավոր չէ շարժել։ Շատերի տները վնասվել են ջրից։ այսպիսի եղանակ,այն էլ հուլիս ամսին,անսովոր է նույնիսկ Գյումրիում,որտեղ համեմատաբար միշտ ավելի սառն է եղանակը։ Օգտատերերը հումորներ են արել ,որ այս տարվա ծովն է,էլ ինչ Վրաստան կամ Եգիպտոս։





Եղանակը ինչու՞ է որոշել այսպես անակնկալի բերել,դժվար է ասել,սակայն այս տարվա ամառը հով է ու տեղումնաշատ։ Սովորաբար Երևանում այս սեզոնին շատ շոգ է լինում,սակայն հիմա հատուկ ու կենտ օրեր են շգ եղել,հիմնականում,երեկոյան ժամերին նույնիսկ կարիք է եղել հագնել տաք ժակետ։


Երևի թե եղանակը հասկացել է,որ այս տարի հանգստի կազմակերպման հետ խնդիրներ կան և որոշել է այնպիսի պայմաններ ստեղծի,որ ոչ մեկի մտքով չանցնի ինչ-որ տեղ գնալ։

Опубликовано Arm Hakobyan Понедельник, 13 июля 2020 г.

Сообщение Գյումրիում ջրհեղեղ է․ լուսանկարներ և տեսանյութ появились сначала на Like INFO.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->