>

«Զարմանում եմ, թե ինչու ա Սերժը ուշացնում վարչապետի աթոռի հանձնումը Նիկոլին: Միմիայն Նիկոլին վարչապետություն տալով է հնարավոր գլոբալ առումով լուծել այն վեճը թե իրենցից ով է եղել ճիշտ ու սխալը: Միմիայն Նիկոլը կարող ա բացահայտել հոկտեմբերի 27-ը կամ հայտարարել որ դա անհնար ա բացահայտել, միմիայն Նիկոլը կարող ա բացահայտել մարտի 1-ը, կամ հայտարարել, որ դա նույնպես անհնար ա բացահայտել, ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, կամ հայտարարել, որ բոլորին ազատելը անհնար ա կամ մի մասը ընդհանրապես քաղբանտարկյալ էլ չեն, ապահովել քաղաքացիների տնտեսական բերեկեցությունը, կամ հայտարարել որ դա հո մի օրվա գործ չի, 2030-40 թվին նոր կերևա արդյունքը, որ Արցախյան հարցում չեն լինելու ոչ մի տարածքային զիջումներ, կամ սկսել հայտարարել, որ դե ազատագրված տարածքները պետք ա հանձնվեն, որ Հայաստանում հնարավոր է անցկացնել ազատ ու արդար ընտրություններ, կամ հայտարարել, որ զարգացման այս փուլում դա անհնար է և այլն:


Եթե հանկարծ հասարակությունը սկսի լսել երկորդ տարբերակները, Սերժը կամ իրենց երկրորդ սերունդը, ամբողջապես «ռեաբիլիտացված ու պուպուշ», հասարակության աչքում վերածված խոհեմ ու հեռատես գործչի, որի անհարկի բանսարկում էին, ձեռքի հանդարտ շարժումով նորից կդառնան առաջին դեմք, առավել ևս որ ես չեմ կարծում, որ բուրժուա-դեմոկրատական հեղափոխության մասնակցները իրեն կկարողանան զրկել ունեցվացքից, անձնական կապերից, կախվածություններից ու ամենակարևորը, կոմպրոմատների շատ հարուստ գրադարանից…








P.S. Սա գրելուց ամենևին նկատի չունեմ որ ռեժիմը տապալվել է, կամ թե Նիկոլին վարչապետությունը տալով այն կտապալվի, բայց դե դա լրիվ ուրիշ թեմա ա…))


P.S.S. Հայկական իրականությւոնը այնպիսին ա, որ Կարեն Դեմիճյանը դարձավ հայ ազգի սերը միմիայն իշխանությունը ՀՀՇ-ին ու Լևոնին հանձնելուց հետո, իսկ Լևոնը Տեր-Պետրոսյանը հնարավորություն ունեցավ կրկին վերադառնալու միմիայն Ռոբերտի կառավարումից հետո…»:



Աղբյուր՝ 168.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->