>

Երեկ ասուլիսում ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ ո՞վ է Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործի պատվիրատուն, սակայն հստակ անուններ Սողոմոնյանը հրաժարվեց նշել:

«Մենք չենք քննարկում, չէ՞, իրադարձություններ, որոնք տեղի են ունեցել 100 կամ 200 տարի առաջ: Մենք շատ լավ հիշում ենք՝ ինչ է տեղի ունեցել՝ Լևոն Տեր-Պետրոսյանը պարտվել է, փորձել է ներքաշել Երկրապահ կամավորականների միությունը քաղաքական պայքարի մեջ: Հիշո՞ւմ եք, որ կանգնած հարթակին գոռում էին՝ «Ման-վել, Ման-վել», խոսքը Մանվել Գրիգորյանի մասին է, «Գա-գիկ, Գա-գիկ», Գագիկ Մելքոնյանն է, հարթակում էլ ովքեր էին կանգնած՝ գիտեք:








Քոչարյանի զոհերը

Հետո կազմակերպվել են մասսայական անկարգություններ, որ բացարձակ թավշյա, խաղաղ ոչ բռնի հեղափոխություն չէր, այլ մասսայական անկարգություններ էին, որոնց արդյունքում զոհվեց 10 մարդ:

Հիմա, որպեսզի արդարացվի այն, ինչ տեղի է ունցել այդ օրերին ընդդիմության կողմից, պատմությունը վերաշարադրում են, այսինքն՝ ընդդիմությունը հաղթել էր, գործող նախագահն էլ աբսուրդային պատճառաբանություններով, որ բերվում են ՀՔԾ տխրահռչակ հաղորդագրության մեջ, ինքն իրեն տապալել է սահամանդրական կարգը:


Հիմա դուք ասեք՝ ով է հաշվեհարադար տեսնում Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, ով է 10 տարի շարունակ կեղծիք տարածել Ռոբերտ Քոչարյանի, այսպես կոչված, մեղավորության մասին: Ովքեր են դա արել, միթե դա հայտնի չէ, սա ակնհայտ փաստեր են»,- հայտարարեց նա:



Վ. Սողոմոնյանը նշեց, որ մնում է միայն պարզել, թե Բերիան ով է. «Եվ ես վստահեցում եմ՝ այդ Բերիային գտնելու ենք և նա պատժվելու է: Սա ՀՀ-ն է, իրավական բեսպրեդել չի լինելու, պաշտոնաթող նախագահին օրենքի և սահմանադրության խախտումներով անձնական ու քաղաքական հաշվեհարդար անելը չի անցնելու: Նախագահն ազատ է արձակվելու, իրեն ապօրինի հետապնդողները պատժվելու են»:

Աղբյուր՝ 168.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->