>

Ես պատրաստում եմ այն կոտլետները ոչ միայն պասի ժամանակ, այլ նաև, երբ որոշում եմ անցկացնել թեթև օր։


Բաղադրիչներ՝








Քոչարյանի զոհերը
  • 0,7 կգ կաղամբ,
  • 2 կարտոֆիլ,
  • 2 սոխ,
  • 5 ճաշի գդալ սպիտակաձավարի շիլա,
  • աղ՝ ըստ ճաշակի,
  • 30 գրամ արևածաղկի ձեթ` տապակելու համար,

Պատրաստման եղանակը՝

Կարտոֆիլը քերում ենք քերիչով։ Կաղամբը մանր կտրում ենք և գցում ջրի մեջ, որն արդեն եռում է։ Եփում ենք այնտեղ մոտ 10 րոպե։ Եթե թարմ կաղամբ չէ, ապա՝ ավելի երկար։ Մաքրում ենք սոխը և կտրում։


Տապակում ենք թավայի մեջ։ Խառնում ենք բոլոր բաղադրիչները։ Հանգիստ ենք թողնում ֆարշը 20 րոպե, որպեսզի շիլան հասունանա։ Ձևավորում ենք կոտլետները, պատում ենք ալյուրով բոլոր կողմերից և տապակում թավայի մեջ։



Բարի ախորժակ։

Նյութի աղբյուր՝ hayinfo.net

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->