>

ԱԺ նախկին փոխնախագահ, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Գրում եմ, քանզի վստահ եմ` հասցեատերը կկարդա:




Քոչարյանի զոհերը

Մեհրիբան Ալիևան պետք է հասկանա, որ ինչպես ինքն է ասում՝ հայրենիքի համար պայքարն իրոք սրբազան է:





Պարզապես մի խնդիր կա`

Տիկի՜ն, դուք ձեզ համար հորինել եք հայրենիք, որ երբեք ձեզ չի պատկանել, դուք ուզում եք յուրացնել ուրիշի հայրենիքը, իսկ դա անհնար է:

Տիկի՛ն, սա ռազմահայրենասիրական պաթոս չէ, սա իրողություն է, որի հետ դուք ու ձեր «ամուսինը» պարտավոր են հաշվի նստել:


Դուք երբե՛ք Արցախում մուղամ չեք լսելու` հրավերով թե առանց: Իսկ հիմա ուղեցույց հայ հանրության կողմից` այն դեպքի համար, եթե սխալ եք հասկացել այստեղից հնչող «խաղաղասիրական» կոչերը։

Տիկի՛ն մենք խաղաղություն չենք խնդրում, մենք այն ձեզ պարտադրել ենք… ՄԻՇՏ: Մեր մայրերն ու քույրերը ցանկանում ու ձգտում են խաղաղության, բայց զենքից զարդեր չեն ձուլել: Մենք ունակ ենք իրական սրբազան պայքարով մեր հողը պահել:

Հենց երեկ Գրիգորի Խաչատուրովը և մեր զինվորները դա ձեզ ցույց տվեցին:
Չխաբվեք եւ լուրջ չընդունեք կամուֆլյաժը, ծաղիկները ու պաթոսը. մենք զգոն ենք: Մենք ուժեղ ենք, ու ուժեղի դիրքերից ենք խոսում խաղաղության մասին:


Ձեր հիստերիկ գոռգռոցից ոչ ոք չի վախենում: Երբեք չենք վախեցել, որևէ հարթակում, Գանիրային ու Սեվինջին հարցե՛ք կպատմեն:

Դուք խաբում եք ադրբեջանցի ժողովրդին, բայց դա ձեր խնդիրն է, հայ ժողովրդին խաբել չեք կարողանա: Խաղաղությունը մեր վաղվա օրն է, որին հասնելու համար այսօր պիտի պատրաստ լինենք պատերազմի: Մենք պատրաստ ենք:

Մեր զինվորները պատրաստ են:

Ասում են` չկա լավ պատերազմ կամ վատ խաղաղություն: Ես կասեի՝ կա հաղթանակած պատրերազմ ու արժանապատիվ խաղություն: Մեր ժողովրդի ընտրությունը սա է»։

Сообщение Դուք երբե՛ք Արցախում մուղամ չեք լսելու` հրավերով թե առանց. Չխաբվեք եւ լուրջ չընդունեք կամուֆլյաժը, ծաղիկները ու պաթոսը. Արփինե Հովհաննիսյան появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->