>

Ադրբեջանցիները խուճապահար փախնում են (ֆոտո)




Քոչարյանի զոհերը

Politik.am-ը գրում է․ Ադրբեջանական կողմը չի կարողանում զսպել խուճապը, որն առկա է իր բնակչության ներսում։ Երեկ տեղի ունեցած սադրիչ գործողությունների հակահարվածը ստանալուց հետո խուճապային տրամադրությունները ավելի են խորացել։




Չնայած այն հանգամանքին, որ հայկական կողմը չի թիրախավորում բնակավայրեր միևնույնն է սահմանակից բնակավայրերից բնակիչները փորձում են հեռանալ։ Ինչպես քննարկում են սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթում իշխանությունները փորձում են ամեն կերպ իրենց քաղաքացիներին հետ ուղարկել բնակավայրեր:


Փորձում են նաև քարոզչական հնարքներ բանեցնել և փախնող քաղաքացիներին ներկայացնում են, որպես կամավորներ, որոնք պատրաստվում են գնալ սահման և կռվել։ Հետաքրքիր է, որ ադրբեջանցի «կամավորները» շարժվում են Հայաստանի սահմանի հակառակ ուղղությամբ, ըստ ամենայնի նրանք հեռու են գնում, որպեսզի թափ հավաքեն։


 

Сообщение Ադրբեջանցիները խուճապահար փախնում են (ֆոտո) появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->