>

Սյունե Սևադան գրում է՝

Ժողովուրդ ջան, ադրբեջանցիները շատ ակտիվ կոտրում են հայկական օգտատերերի էջեր ու կայքեր։ Այս պահին չի աշխատում gov.am-ը, primeminister.am-ը, էլի կայքեր։




Քոչարյանի զոհերը

Հատուկ թիրախավորված են ակտիվ ու հետևորդների մեծ քանակ ունեցող էջերը։




Շատ հեշտ ու արագ են կոտրում չպաշտպանված, պարզ գաղտնաբառով, անհասկանալի մեյլերին կցված էջերը։ Մեկնաբանությունում հոդված եմ դնում՝ ֆեյսբուքի էջը պաշտպանելու մասին։ Խնդում եմ անպայման կարդալ ու քայլ առ քայլ անել ինչ գրած է՝ հետագայում խնդիրներ չունենալու համար։

Դրա համար ուշադիր եղեք, էս օրերին մի բացեք ձեզ ուղարկած ոչ մի լինք՝ հատկապես անծանոթներից, և անգամ ընկերների էջերից՝ եթե դրանք տարօրինակ են թվում։ Խառը անուններով նամակներ են գալիս, ինձ, օրինակ, ֆեյք էջերից ուղարկում են ՊՆ-ի ին հետևելու մասին գրառումս՝ իբր գովելով, առաջարկում են իրենց գրառումը կարդալ՝ անցնելով լինքով, և այլն։ Ձեզ էլ են նման նամակներ գալու, ուղղակի ջնջեք դրանք ու արգելափակեք օգտատերերին։


Ակտիվ էջերին ահավոր շատ նամակներ են ուղարկում՝ հայհոյանքներով, Ղարաբաղը շահարկելով, մի մտեք զրույցի մեջ, մի սկսեք հետները կռիվ տալ նամակներով, ուղղակի լուռ, առանց նամակը բացելու արագ արգելափակեք ու վերջ։

Լիքը էջեր արդեն իսկ կոտրել են, եթե տեսնում եք, որ ձեզ ծանոթ օգտատերը ռազմական թեմաներով տեղեկատվություն է գրում, օրինակ նշում է, որ հայկական կողմը մահեր ունի, կառավարությունը ստում է, դիրքերում պատերազմ է, Ադրբեջանը հայկական գյուղեր է գրավել, մերոնք սարսափահար փախնում են և այլն՝ էջը կոտրել են։ Նման գրառումները հաճախ շարահյուսական շատ կոպիտ սխալներ են ունենում։

Եթե գրառումը, հոդվածը կամ տեսանյութը առաջարկում են անպայման տարածել, որ տեսնեն բոլորը, ուղարկել բոլորին և այլն՝ չանեք ու չտարածեք բացարձակ ոչինչ, դա ևս ծուղակ է։


Էլի ու էլի հիշեցնում եմ, հետևեք միայն պաշտոնական էջերին, մի հավատացեք կասկածելի տեքստերին։ Մեր օգտատերերին էլ առաջարկում եմ մի որոշ ժամանակ զերծ մնալ պատերազմական վերլուծություններից, թեզեր առաջ քաշելուց, տանը հարմար նստած սպայական կազմին ուղղություն ցույց տալուց, հնարավոր ելքեր քննարկելուց՝ եթե մասնագետ չեն ու հատկապես եթե կռիվներից ու բանակից հասկանում են միայն համակարգչային խաղերով։

Դրանք այս պահին միայն խանգարում ու ծանրաբեռնում են լրահոսը, մի քանի օրից ինչքան ուզում եք վերլուծություններ արեք։

Ուշադիր եղեք, ձեզ լավ նայեք, դիրքերում ամեն բան վերահսկվում է, մնում ենք հանգիստ ու լավատես։


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->