>

Արծրուն Հովհաննիսյանը գրում է՝

Հակառակորդի հակագրոհի արդյունքում հա՞ դուք նորմալ եք՞




Քոչարյանի զոհերը

Ռազմավարական օբյեկտ է խոցվել հա՞ և դուք ուզում եք ասել որ ՀՀ-ին եք ծառայում՞: Այդպես լավ չի X Y ով կոորդինատները տվեք Զաքիրը հստակ տեղն իմանա։




Լկտի սուտ է, ոչ մի ռազմավարական օբյեկտ չի խոցվել։ Մնացածին հետո կանդրադառնամ։

Որպես ՀՀ ԶՈւ-երի սպա իրավապահ մարմինների ուշադրությունն եմ հրավիրում:


Հիշեցնենք, որ քիչ առաջ Հրապարակը հետևյալ հոդվածն էր տեղադրել «Հակառակորդը վնասել է ստրատեգիական նշանակություն ունեցող օբյեկտ» վերնագրով:

Մենք նոր ինֆորմացիա ստացանք, որ քիչ առաջ հակառակորդը վնասել է Տավուշի զորամասերից մեկի ստրատեգիական նշանակություն ունեցող օբյեկտ։

Տեղեկությունը ճշտելու համար դիմեցինք պաշտպանության նախարարի մամուլի խոսնակին, վերջինս մեզ փոխանցեց՝ ինֆորմացիան չի մեկնաբանում։


Քիչ առաջ էլ տեղեկացանք, որ հայ-ադրբեջանական սահմանում տիրող դեպքերի մասով գործելու է տեղեկատվական շտաբ, որը պետք է համակարգի լրատվամիջոցներին փոխանցվող տեղեկությունը, աշխատի լրագրողների հետ:

Մենք տեղեկացանք, որ աշխատանքները համակարգելու է ՀՀ ՊՆ մամուլի նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Նշենք, որ հայ-ադրբեջանական սահմանում արդեն մի քանի օր է՝ լարված իրավիճակ է, ընթանում է նաեւ տեղեկատվական պատերազմ Հայաստանի և Ադրբեջանի միջեւ: Այս իրավիճակում անհրաժեշտություն է առաջացել տեղեկատվական շտաբ ունենալու:


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->