Այդ մարդուն հո չե՞նք կիսելու, երկուսի մեջ էլ իր մատը խառն է․ Անահիտ Բախշյան — ingablog

1999թ․ հոկտեմբերի 27-ին զոհված ԱԺ փոխնախագահ Յուրի Բախշյանի կինը՝ Անահիտ Բախշյանը, տարիներ շարունակ պայքարում էր հոկտեմբերի 27-ի, իսկ այնուհետեւ նաեւ՝ Մարտի 1-ի գործը բացահայտելու, մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար։


Նա սեփական մաշկի վրա է զգացել Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի օրոք դատական համակարգի սխալները, կողմնակալությունն ու աչառու վերաբերմունքը, Բաղրամյան 26-ից իջեցված հրահանգներով առաջնորդվելը։ Այսօր, երբ իշխանափոխությունից հետո դատական, իրավապահ համակարգն ազատվել է նախկին կապանքներից, իսկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էլ կալանավորված է, սոցիալական ցանցերում հաճախ է արծարծվում այն հարցը, որ Մարտի 1-ին զուգահեռ պետք է բացահայտվի նաեւ հոկտեմբերի 27-ը։


«Պետք է ամեն ինչ անենք հերթով։ Ես այս պահին չեմ պնդում հոկտեմբերի 27-ի բացահայտումը, համարում եմ, որ դեռ շուտ է։ Այս պահին Մարտի 1-ի գործն են քննում։ Այդ մարդուն (նկատի ունի Ռ․ Քոչարյանին) հո չե՞նք կիսելու Մարտի 1-ի եւ հոկտեմբերի 27-ի միջեւ, երկուսի մեջ էլ իր մատը խառն է։ Երբ Մարտի 1-ի գործը, որը լուրջ գործ է, հորով-մորով կանեն, հետո կանցնենք հոկտեմբերի 27-ին։ Անպայման կանցնենք։ Տա Աստված։Չմեռնեմ, տեսնեմ այն օրը, երբ Քոչարյանը դատարանում ցուցմունք կտա հոկտեմբերի 27-ի գործով։ Իսկ ինչ վերաբերում է նրան, թե նախկին նախագահի փաստաբանները խրոխտ հայտարարություններ են անում, թե Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը հիմնավոր չէ, այդ մասին հայտարարում են նաեւ ՀՀԿ-ի կարկառուն ներկայացուցիչները, ապա ինձ համար չափորոշիչ է ազնիվ փաստաբանի կարծիքը։ Այդպիսի կարծիք է հայտնել Նորայր Նորիկյանը։ Նա ասել է, որ դատարանի կողմից կալանքի որոշման հիմնավորումը իրավացի է, գրագետ ու ճիշտ։ Ես վստահում եմ Նորայրին։

Անկախ ամեն ինչից՝ ուզում եմ, որ Ռոբերտ Քոչարյանի քննությունը, դատը, ամեն ինչը լինի օրենքի տառին համապատասխան։ Ուզում եմ, որ նա ինքը տեսնի, թե ինչ է նշանակում օրինական դատարան եւ փորձի իր հիշողության մեջ վերականգնի այն դատավարությունները, որոնց ժամանակ իր ցուցմունքով, իր հեռախոսի զանգով, իր գռեհիկ եւ անօրինական միջամտությամբ կատարվել են դատական որոշումներ, խեղել մարդկանց ճակատագրերը։ Իսկ հիմա մենք իրեն պետք է ապացուցենք, թե ինչպես Հայաստանի Հանրապետության օրենքներով, առանց օրենքի տառը խախտելու, ինչպես են կայացնելու օրինական որոշում»,- մեզ հետ զրույցում նշեց Անահիտ Բախշյանը։


Աղբյուր՝ Hraparak.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

от admin

You missed

Приготовьте этот простой напиток, который совершенно безопасен, улучшает состояние организма, помогая выводить токсины из печени. Когда печень перегружена, это сразу чувствуется. Основные симптомы: слабость Энергетический ресурс головокружение изжога боль в правом ребре проблемы с пищеварением кожная сыпь Приготовьте этот простой напиток, который совершенно безопасен, улучшает состояние организма, способствует выводу токсинов из организма. Кроме того, напиток получается ароматным и освежающим. Ингредиенты. горсть свежих листьев шпината 1 лимонный сок 1 апельсиновый сок 1 литр воды 3 куб.см. медовый Способ приготовления: Налейте воду в глубокий дуршлаг и нагрейте ее. Добавьте листья мяты и готовьте 5 минут на медленном огне. Снимите с огня и дайте остыть до комнатной температуры. Добавить апельсиновый и лимонный сок, мед, хорошо перемешать. Мы нюхаем и пьем. Этот напиток также помогает при тошноте и воздействует на желудочно-кишечный тракт. Употребляйте 1 стакан напитка в день, который запустит в организме процессы очистки печени.