«Ազգիս համար արժե զոհվել, չէ՞». կապիտանի՝ քրոջ հետ ունեցած նամակագրության վերջին բառերը

Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում ստացած զինծառայողներց կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը Շիրակի մարզի Մարմաշեն համայնքից էր:

Զինծառայողի մահը սգում է ամբողջ Մարմաշեն համայնքը:


loading...


Սոս Էլբակյանը 28 տարեկան էր, ամուսնացած չէր: Զինծառայողի հարազատների խոսքերով, նվիրյալ զինվոր էր, իր ցանկությամբ էր ընտրել զինվորականի մասնագիտությունը: Երազանք էր զինվորականի բարձր կոչումը: Սիրված ոչ միայն հարազատների, համագյուղացիների, այլև համածառայակիցների շրջանում:

Բազմաթիվ պատվոգրեր ուներ: Տասը տարվա զինծառայությունը կոփել էր Սոսին, անցել է բազմաթիվ դժվարություններով, իր ցանկությամբ նախընտրել է ծառայել Տավուշում:


Քրոջ հետ ունեցած նամակագրության վերջին բառերն են. «Ազգիս համար արժե զոհվել, չէ՞»…


Զինծառայողի մարմինը հարազատներին կհանձնեն հուլիսի 15-ին:

Աղբյուր՝ GalaTv


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


loading...
.

Կորոնավիրուսի տարածման Հայաստանյան վիճակագրությանը կարող եք հետևել այս կայքում՝ ԱՅՍՏԵՂ

ինքնամեկուսացված քաղաքացիների  ՔԱՐՏԵԶ