>

Karabakh Records-ի խմբագիր Տարոն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Բաքվում ցույցը, որն այդ երկրի իշխանություններն օգտագործում են հօգուտ իրենց այն թեզի, թե բա «ժողովուրդը պատերազմ է ուզում», կարծես վերահսկողությունից դուրս է գալիս։ Նախ նշեմ, որ ըստ մեր դիտարկումների՝ ցույցի կազմակերպումը առնվազն խրախուսել են պետական մակարդակով։




Քոչարյանի զոհերը

Ըստ նախնական տեղեկությունների՝ ցուցարարները պահանջում են գլխավոր շտաբի պետի հրաժարականը, նշվում է, որ ներխուժել են խորհրդարանի շենք։ Լայվով կար, սակայն կապն ընդհատվել էր մի պահ։ — Թարմացում.03:59 Ոստիկանության հատուկ նշանակության ուժերը մահակներով հանեցին խորհրդարանի շենքից, ջրցան մեքենաներով նաև կոշտ կերպով ցրում են ցույցը։




Մեկնաբանությունում տեսանյութ կդնեմ, որտեղ կարող եք տեսնել ինչպես է ամբոխը ձայնախեղդ անում ՊՆ ներկայացուցչին, որը ամբիոնից խոսում է։ Որոշները գոռում են «հեքիաթ մի պատմիր»։

Այս ամենը կարող է տարբեր զարգացումներ ստանալ, այնպես որ լինենք շատ ուշադիր։

1. Ամեն պարագայում իշխանությունները աշխատում են օգուտ քաղել նման ցույցերի անցկացումից։ Հետևաբար շատ բաներ կարող են իրենց սադրածների հետևանքը լինել հենց։


2. Ամեն դեպքում այսքան լուրջ կորուստները անհետևանք չեն մնում, հետևաբար ամբոխը կարող է դառնալ խիստ անկառավարելի, ինչպես հնարավոր է այժմ է, ու բողոքի ալիքը ուղղել պետական մարմինների դեմ։

2-րդ պարագայում Ադրբեջանի ղեկավարության համար նման զարգացումները խիստ վտանգավոր են, հետևաբար երկու դեպքում էլ.


1. իրենց նախատեսածով

2. իրենց դիրքերը պահելու համար, եթե կարմիր գիծը հատի

Կարող են ավելի լարել իրավիճակը, ինչպես նաև վստահաբար ավելի մեծ թափով են ապատեղեկատվություններ տարածելու։

Ըստ այդմ բոլորիդ խնդրում եմ լինել շատ ուշադիր շրջանառվող ցանկացած տեղեկատվության նկատմամբ»։


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->