>

Հայտնի բլոգեր և ճանապարհորդ Ալեքսանդր Լապշինը Facebook սոցցանցի իր էջում անդրադարձել է հայկական ԶՈւ-ի կողմից հակառակորդի՝ իսրայելական արտադրության Elbit Hermes 900 անօդաչու թռչող սարքը խոցելու դեպքին:




Քոչարյանի զոհերը

«Լրատվամիջոցները գրում են, որ հայկական ԶՈւ-ն խոցել է իսրայելական արտադրության գերժամանակակից և շատ թանկարժեք (մինչև 30 միլիոն դոլար արժեքով) Elbit Hermes 900 անօդաչուն: Սա լուրջ տեխնիկա է, որն ի զորու է ավելի քան 30 ժամ թռչել օդում:





Այն զբաղվում է հետախուզմամբ, ռադիոկապի ընդհատմամբ, խափանումներ ստեղծելով հակառակորդի ավիացիայի և ցամաքային ուժերի համար:

Նման անօդաչուներն արտադրվում են 2009 թվականից և ընդգրկված են տասնյակ երկրների սպառազինությունում և ապահովել են լավագույն արդյունքը: Ադրբեջանը մոտ 10-ից 15 այսպիսի ԱԹՍ ունի: Հիմա մեկով քչացավ:


Նման սարքեր մշտապես օգտագործվում են Սիրիայի, Իրաքի, Լիբանանի, Սուդանի, Աֆղանստանի ռազմական գործողություններում: Այս անօդաչուները վերահսկում են նաև ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանը՝ հետևելով թմրակարտելների գործողություններին,


իսկ Կոլումբիայում և Բրազիլիայում դրանք վաղուց են օգտագործվում գրոհայինների և թմրավաճառների դեմ պայքարում:

Բայց սա առաջին դեպքն է, որ նման մակարդակի սարքը ոչնչացվում է: Այսպիսով, կեցցեն հայ զինվորականները… Ապրե՛ք, տղեք»,- գրել է Լապշինը:

Сегодня СМИ пишут, что армянские вооруженные силы сбили супер современный и очень дорогостоящий (до 30 миллионов…

Опубликовано Александром Лапшиным Вторник, 14 июля 2020 г.

 

Сообщение «Ապրե՛ք, տղերք». Լապշինը՝ «Elbit Hermes 900» ԱԹՍ-ն խոցելու մասին появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->