>

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հուլիսի 19-20-ն Արարատի և Արմավիրի մարզերում, Արագածոտնի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է անոմալ բարձր ջերմային ֆոն, ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +38…+40 աստիճանի։




Քոչարյանի զոհերը

Նշված օրերին հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։




Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն  ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:

Հանրապետության տարածքում՝


Հուլիսի 15-ի ցերեկը, 16-18-ն առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:

Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Հուլիսի 19-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:


Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 18-20-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Հուլիսի 15-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->