>


Արդեն քանի օր է, ինչ հայ-ադրբեջանական պետական սահմանագոտին լարված է: Ադրբեջանի նախաձեռնությամբ սկսված ռազմական գործողությունների հետևանքով հայկական կողմն ունեցավ 4 զոհ, որոնցից մեկը 20-ամյա Գրիշա Մաթևոսյանն էր: Նա ընդամենը մի քանի օրից պետք է վերադառնար իր տուն՝ ավարտելով ծառայությունը:


«Մեր Գրիշան խիստ դաստիարակված, սիրալիր, նպատակասլաց, մարզիկի խրոխտ ոգով տղա էր». ԼՈՒՐԵՐ.com— ի հետ զրույցում իր հիշողություններով կիսվեց Սիսիանի համայնքապետի մամուլի խոսնակ Անի Սիմոնյանը: Պատմեց, որ Գրիշա Մաթևոսյանի հայրը անհատ ձեռներեց է, իսկ մայրը անգլերենի ուսուցչուհի, որը դասավանդում է Սիսիանի հիմնական դպրոցում, զոհված զինծառայողը ունի մեկ եղբայր, որը շուտով պետք է զորակոչվեր բանակ:







Քոչարյանի զոհերը

Գրիշան սովորել էր Սիսիանի ավագ դպրոցում, խոսեցինք նրա անգլերենի ուսուցչուհու՝ Վեներա Դավթյանի հետ. «Մեր բոլորի համար մեծ ցավ է, որովհետև ինքը կենսուրախ, խելացի, կատակասեր, աշխատասեր, պարտաճանաչ, հնարամիտ երիտասարդ էր ՝ լավ աշակերտ, լավ մարդ և լավ ընկեր: Գրիշան միշտ սիրով մասնակցում էր տարբեր միջոցառումների, անգամ, ՆԶՊ առարկայից հասավ մինչև հանրապետական փուլ»,- ընդգծեց ուսուցչուհին:

Ինչպես ուսուցիչը նշեց, մեծ նպատակ ուներ վերադառնալու և ուսումը շարունակելու. «Գրիշան Տնտեսագիտական համալսարանի առաջին կուրսի ուսանող էր, և չէր համբերում, թե երբ պետք է վերադառնար, որ շարունակեր իր ուսումը, բայց ափսո՜ս…»,- նշեց Վեներա Դավթյանը:


Իսկ ինչ վերաբերում է Գրիշայի հետ ունեցած հիշողություններին, Վեներան ասաց. «Այս պահին կդժվարանամ, որևէ դեպք հիշել, բայց կարող եմ նշել, որ Գրիշան, երբ որ դասին էլ պատրաստ չէր լինում, ինքը էնքան համով էր այդ ամենի տակից դուրս գալիս, որ էլ չէիր կարողանում բարկանալ վրան, թե ինչու պատրաստ չէր դասին»,- եզրափակեց անգլերենի ուսուցչուհի Վեներա Դավթյանը:


Զվարթ Պետրոսյան

Сообщение Մեր Գրիշան. հերոսի մասին հիշողություններով կիսվում է ուսուցչուհին появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->