>

«Իրավունք» թերթը գրում է «Մարտ ամսից սկսած` դպրոցներն ու բու­հերն անցան հեռավար ուսուցման, ին­չը շատերի կարծիքով` պարզապես ժա­մավաճառության փայլուն օրինակ է:   Մեր տեղեկություններով` ԿԳՄՍ նա­խարարությունը քննարկել և որոշել է, որ դպրոցներն իրենց դռներն աշակերտների համար կբացեն սեպտեմբերից, իսկ ահա բուհերը առաջին կիսամյակը կանցկացնեն կրկին հեռավար, ապա հետո հավա­նաբար երկրորդ կիսամյակից` փետրվա­րից, դասերը կանցկացվեն բուհական պատերից ներս»,-գրում է թերթը: Աղբյուր կարդացեք նաև Բժիշկ Քրիստինա Գոնսալեսը հիշեցնում է, որ կորոնավիրուսի համաճարակի ժամանակ չվարակվելու լավագույն տարբերակը իմունային համակարգի մասին հոգ տանելն է: Դա անելու համար հարկավոր է հետևել սննդակարգին, չմոռանալ մարզվելու մասին և կարգավորել քնի ռեժիմը: Ինչպես նաև պատրաստել թեյ՝ այուրվեդական բաղադրատոմսով:
Բաղադրիչներ 1. Ջուր – 1 լ 2. Քրքում – 1/2 թ/գ 3. Թարմ կոճապղպեղ 4. Սխտոր – 1 պճեղ 5. Կիտրոն – 2 հատ 6. Սև հատիկավոր պղպեղ – 5 հատ Պատրաստման եղանակը 1. Ջուրը եռացնել, կոճապղպեղը մաքրել: 2. Կիտրոնի հյութը քամել, կոճապղպեղը բարակ շերտատել, սխտորը մաքրել և մանրացնել: 3. Բոլոր բաղադրիչները խառնել թեյնիկի մեջ, ավելացնել ջուրը, թողնել 10 րոպե՝ թրմվի և խմել:

от admin

-->