>

Իրավունքը գրում է.

Սատանովսկին ադրբեջանական ԶԼՄ-ին տված հարցազրույցով մեծ շոկ է առաջացրել ադրբեջանցիների մոտ: Նա Haqqin.az կայքին տված հարցազրույցում ասել է, որ այցելելով ԼՂՀ, հասկացել է, թե ինչ է կատարվում նախկին ԽՍՀՄ այդ տարածաշրջանում:




Քոչարյանի զոհերը

«Կարո՞ղ է Ադրբեջանի նախագահը շարունակել պատերազմն, ինչպես ապրիլին: Կարող է: Կարո՞ղ է հաղթել պատերազմում: Իմ անձնական կարծիքով`ոչ: Որքան ես հասկանում եմ, այն հարցը, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է, այլևս փակված է` թե ռազմական տրամաբանության, թե իրական քաղաքականության տեսակետից:




Ադրբեջանը կարող է որքան ասես մարդ զոհել, որքան ասես ժամանակ ու փող ծախսել, բայց դա անիմաստ է: Եթե, իհարկե, նա չի ցանկանում, որ պատերազմը տեղափոխվի Ադրբեջանի տարածք: Նկատի ունեմ ականային, ռելսային պատերազմը, ենթակառուցվածքային օբյեկտների ոչնչացումը:

Այսօր այդ տարածքն անջատվել է Ադրբեջանից և նրա կազմի մեջ այլևս երբեք չի լինի: Ղարաբաղը վերադարձնելու համար Ադրբեջանը պետք է ֆիզիկապես ոչնչացնի այդ տարածքի ամբողջ բնակչությանը: Եթե Ադրբեջանը կարող է դա անել, ուրեմն Ղարաբաղը կարող է վերադառնալ նրա կազմի մեջ:


Ուղղակի պետք է հարց տալ. ինչպիսի՞ն կլինեն հետևանքները և կարո՞ղ է արդյոք Ադրբեջանը դա անել: Կան բաներ, որոնք անլուծելի են: Եվ Ղարաբաղի հարցը հենց դրանցից է: Միակ բանը, որը կարելի է անել` դադարեցնել հակամարտությունը»,-ասել է Սատանովսկին:

Ըստ արևելագետի, նույնիսկ եթե «Հայաստանը դուրս բերի իր զորքերը, կա միայն մեկ տարբերակ Ադրբեջանի համար` բնաջնջել Ղարաբաղի հայերին»: Սակայն, նա հավելել, է, որ այդ դեպքում կորուստներն Ադրբեջանի համար այնքան մեծ կլինեն, որ անհամատեղելի կլինեն պետության նորմալ գոյության հետ:


«Եթե իրավիճակը Ղարաբաղի շուրջ շարունակի զարգանալ այնպես, ինչպես ապրիլին, ես 100 տոկոսով վստահ եմ, որ խնդիրներ կառաջանան կապված թալիշների և լեզգիների հետ:

Պատերազմը շատ կթուլացնի Ադրբեջանին, իսկ հաշվի առնելով, որ երկիրը համեղ պատառ է նրանց համար, ում նավթ ու գազ է հարկավոր, շատ տխուր իրավիճակ կարող է ստեղծվել: Ի տարբերություն Մերձդնեստրի Ղարաբաղում չկան ռուսական զորքեր, ի տարբերություն Հարավային Օսեթիայի ու Աբխազիայի, Մոսկվան չի ճանաչել Ղարաբաղը ոչ որպես անկախ պետություն, ոչ որպես Հայաստանի մաս: Ի՞նչ ունի Ադրբեջանը նեղանալու:

Կարծում եմ, որ պատերազմ կարելի է հայտարարել միայն մի դեպքում`եթե 100 տոկոսով վստահ ես, որ հաղթելու ես, և որ հաղթանակը պյուռոսյան չի լինի: Չէ որ կարող ես հաղթել, բայց արդյունքում կարող ես կորցնել ամեն ինչ»,-ասել է փորձագետն ադրբեջանական լրատվամիջոցին:


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->