>

Քիչ առաջ ավարտվեց իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նիստը:


Մոտ 5 ժամ տեւած ներկուսակցական նիստում՝ փակ քվեարկությամբ որոշվել է, որ Երեւանի քաղաքապետի թեկնածուն լինելու է դերասան Հայկ Մարությանը:








Քոչարյանի զոհերը

Նրա օգտին կողմ է քվերակել  8 կուսակցական: ՔՊ-ի մեր աղբյուրների փոխանցմաբ՝ թեժ պայքար է եղել Ալեն Սիմոնյանի եւ Հայկ Մարությանի միջեւ:


Նրանց համար քվեարկության երկորդ փուլ է անցկացվել: Սակայն, վերջնարդյունքում ընտրությունը կանգ է առել Մարությանի վրա: Ալեն Սիմոնյանի թեկնածությանը կողմ է եղել 5 հոգի:



Ի դեպ, նշենք, որ քաղաքապետի թեկնածու լինելու համար ինքնաառաջադրվել էին պատգամավոր Ալեն Սիմոնյանը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Զառա Բաթոյանը, վարչապետի խորհրդական Սրբուհի Ղազարյանը:

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->