>

Այսօր անկուսակցական պատգամավոր Արման Բաբաջանյանը նշում է ծննդյան քառասունչորսամյակը: Ա. Բաբաջանյանը ստացել է բազմաշերտ ու բազմաբովանդակ կրթություն՝ Մուրադ-Ռափայելյան վարժարանից մինչև Սանկտ Պետերբուրգի և ԱՄՆ-ի համալսարաններ, ուսանել տարբեր ֆակուլտետներում՝ տնտեսագիտությունից մինչև միջազգային հարաբերություններ:




Քոչարյանի զոհերը

Այժմ Ա. Բաբաջանյանը քաղաքականությամբ է զբաղվում՝ միաժամանակ հասարակական ակտիվ գործունեություն ծավալելով: Ժամանակին նա է հիմնել մինչ օրս գործող «Ժամանակ» թերթը, ինչպես նաև Առաջին լրատվական կայքը:




Այսօր սոցցանցային իր էջում բազում շնորհավորանքների կողքին իր հուզականությամբ առանձնանում է նրա գործընկեր, լրագրող Գոհար Հայրապետյանի շնորհավորանքը:


Գ. Հայրապետյանը գրել է, որ այսօր իր կյանքում շատ կարևոր մեկի ծնունդն է, ում հետ ծանոթությունը մեծ ու կտրուկ փոփոխություններ է մտցրել իր կյանք: Նա նշել է, որ ամեն օր նոր ու հետաքրքիր մի բան է սովորում Ա. Բաբաջանյանից:


Փոխարենը Գ. Հայրապետյանը նրան սովորեցնում է կյանքին թեթև նայել՝ բալանսավորելով իրենց շփումն ու ընկերությունը: Գ. Հայրապետյանը նաև հրապարակել է իրենց համատեղ լուսանկարը:

Сообщение Այսօր պատգամավոր Արման Բաբաջանյանի ծննդյան օրն է. Գոհար Հայրապետյանի հուզիչ գրառումը появились сначала на Like INFO.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->