>

DailyNews-ը գրում է, որ աչքերը առողջության հայելի են: Ուշադիր նայեք ձեր աչքերին և կկարողանաք շատ բան պարզել ձեր առողջության մասին:

Հոնքերի թափվելը: Հոնքերի թափվելը կարող է վահանաձև գեղձի հիվանդության մասին զգուշացում լինել:




Քոչարյանի զոհերը

Չանցնող բլեֆարիտ (տիկնակլունձ): Եթե աչքի տիկնակլունձը երեք ամսից ավելի չի անցնում կամ նորից է առաջանում, ապա հնարավոր է, որ ձեզ մոտ հազվադեպ տեսակի ճարպագեղձի քաղցկեղ է:





Աչքերի մշուշվելը և այրոցը: Նման երևույթը համակարգչի մոտ երկար աշխատելու հետևանք է և կարող է առաջացնել համակարգչային տեսողոթյան համախտանիշ:

Տեսողության վատացում: Տեսողության վատացումը կարող է միգրենի հետևանք լինել, որը ուղեկցվում է ուժեղ գլխացավով:


Սպիտակուցային թաղանթի դեղնություն: Այս վիճակը սովորաբար դեղնախտի հետևանք է և սովորաբար հանդիպում է նորածինների և այն մարդկանց մոտ, ովքեր ունեն լյարդի գործառույթի խանգարումներ:

Դուրս ցցված աչքեր: Այս երևույթը վահանաձև գեղձի գործառույթի շեղման հետևանք է, որը հայտնի է հիպերթիրեոզ անվանումով:

Հանկարծակի տեսողության կորուստ: Աչքերի առաջ հանկարծակի սևանալը կամ տեսողության կորուստը կարող է կաթվածի նախանշան լինել:



Տեսողության լղոզվածությունը շաքարախտի ժամանակ: Շաքարախտի հետևանքներից մեկը ռետինոպաթիան է, որը կարող է կուրացման պատճառ դառնալ:

Աչքի կոպի շագանակագույն գոյացություն: Կոպի վրայի գոյացությունը կարող է բազալ բջջային կարցինոմայի (քաղցկեղ) հետևանք լինել:

Աչքերի չորություն և լույսի հանդեպ զգայունություն: Այս ամենը իմունային համակարգի խաթարման նախանշան կարող է լինել, որը հայտնի Շագրենի համախտանիշ անունով:

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->