>

ԿԳՍՄ նախարարությունը ցավով տեղեկացրեց,որ այսօր հեռացել է վաստակավոր խմբավար, Թաթուլ Ալթունյանի անվան համույթի ղեկավար՝ Ժիրայր Ալթունյանը։




Քոչարյանի զոհերը

Խմբավարը ծնվել է 1946 թվականին,օգոստոսի 23ին։ Սովորել է Կոնսերվատորիայում՝ դիրիժորական բաժնում։ Ժիրայր Ալթունյանը շարունակելով հոր՝ Թաթուլ Ալթունյանի թողած ավանդույթները,զարգացնում էր հայկական մշակույթը։
Իր առաքելությունն էր համարում սփյուռքի երիտասադներին ծանոթացնել հայկական մշակույթի ու դրա գոհարների հետ։ Տարբեր երկրներում նա հիմնել է հայկական երգչախմբեր,գտնելով մասնակիցների՝հայերի,որոնք ունեն ընդունակություններ և շնորհներ ու կարող են ծառայել հայկական երաժշտությանը;





Ժիրայր Ալթունյանը նաև գործիքավորումներ է կատերել,մշակել է մանկական երգեր,աշխատել է մանկական խմբերի հետ։ Նա նպատակը կայանում էր նրանում,որ կարողանա համադրել ժամանակակից ելևէջները մեր ավանդական ելևէջների հետ,որպեսզի մատղաշ երեխաները ևս կապվեն հայկական երաժշտության հետ ու զգան նրա գեղեցկությունը։


Ժիրայր Ալթունյանը տարբեր ծրագրերով մեկնել է հայաշատ համայքներ ու համերգները վերածել է ուսուցողական երեկոների,որտեղ սփյուռքի երիտասարդները ճանաչել են հայկականն ու հայի ստեղծած արվեստը։ Հեռացավ  մտածող ու տաղանդավոր,բազմաշնորհ հայ մարդ,ում գերդաստանը իրեն նվիրել է հայկական մշակույթի տարածմանը։

Сообщение Մահացել է վաստակավոր գործիչ ժիրայր Ալթունյանը появились сначала на Like INFO.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->