>

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դժգոհություն է հայտնել երկրի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի աշխատանքի հետ կապված: Այս մասին փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները:

«Կարծում եմ, որ մեր դիվանագիտական գործունեությունը կարող էր առավել արդյունավետ լինել: Բազմիցս ասել եմ, որ մեր դիվանագիտությունը պետք է հարձակողական լինի և ոչ թե պասիվ, պաշտպանվողական»,- ասել է Ալիևը կառավարության նիստի ժամանակ:




Քոչարյանի զոհերը

Նրա խոսքով՝ ԱԳՆ-ն պետք է առավել արդյունավետ կատարի իր պարտականությունները, ինչպես նաև «հակառակորդներին ճիշտ փոխանցի Ադրբեջանի դիրքորոշումը»:


«Չնայած իմ հանձնարարականներին, ես նախարարից արդյունք չտեսա: Ցավոք, վերջին ժամանակներում մեր դիվանագիտությունը համատեղելի չէ մեր երկրի հաջող զարգացման հետ, որոշ դեպքերում այն զբաղվում է անիմաստ աշխատանքով, անիմաստ բանակցություններով:




Ի՞նչ բանակցություններ կարող են լինել թշնամու հետ՝ կորոնավիրուսի հարցով: Դա անհեթեթություն է: Մենք, ի՞նչ է, սկսել ենք համագործակցություն Հայաստանի հե՞տ», — նշել է Ալիևը:

Նա ընդգծել է, որ նախարարը պետք է Հայաստանի հետ պայմանավորվեր ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, բայց, ցավոք, մինչ այժմ նպատակի չի հասել, քանի որ Հայաստանը դեռ չի կատարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը:

Ալիևը նշել է, որ արտաքին գործերի նախարարը որևէ կերպ չի արձագանքել հուլիսի 12-ին, երբ սկսվել են իրադարձությունները Ադրբեջանի և Հայաստանի սահմանին:


«Ի՞նչ էր անում արտգործնախարարը: Որտե՞ղ էր նա: Մենք գտնվում էինք աշխատավայրում հուլիսի 12-ի դեպքերից հետո: Վարչապետը՝ աշխատավայրում, ես մինչև առավոտ աշխատանքի էի:

Պաշտպանության նախարարը, Գլխավոր շտաբի պետը, ինչպես նաև Պետական անվտանգության ծառայության պետը, Ներքին գործերի նախարարը, Արտաքին հետախուզության ծառայության պետը և Անվտանգության խորհրդի քարտուղարն աշխատում էին մինչև առավոտ:

Արտաքին գործերի նախարարին չկարողացա գտնել: Ես հարցրեցի Ալի Ասադովին, թե որտեղ է նա: Ի՞նչ է նա քեզ ասել: Ասա ինձ», — նշել է նա:


Վարչապետ Ասադովը պատասխանել է հետևյալը. «Նա (Մամեդյարովը) ասել է, որ տնից է աշխատում: Ես զանգահարեցի նրան: Ես ասացի՝ ասա ինձ ժամանակով, որտե՞ղ ես եղել: Նա նաև ասել է, որ աշխատել է տնից, որ երեկոյան 3-ին լսել է այդ մասին (Հայաստանի հետ սահմանին իրադարձությունների):

Այնուհետև նա ասել է, որ հեռախոսով զրուցել է Հիքմեթ Հաջիևի (նախագահի օգնական) հետ երեկոյան երեկոյան ժամը 6-ին կամ 7-ին: Ես տվել եմ այն հանձնարարականները, որոնք դուք էիք տվել նրան, և ասել եմ, որ այդպես չի կարելի:

Մենք բոլորս գտնվում ենք աշխատավայրում: Գործընթացները ղեկավարվում են նախագահի կողմից: Որպես արտաքին գործերի նախարար՝ դուք պետք է կատարեք այն խնդիրները, որոնք նախագահն է դրել: Ես հարցրեցի, թե ինչու ես տնից աշխատում:

Դու պետք է գաս աշխատավայր, գրասենյակ: Խնդիրն այսպես է դրվել: Դրանից հետո տեղի ունեցած իրադարձությունները հայտնի են»:

Сообщение «Ես չեմ կարողացել գտնել նրան». Ադրբեջանի նախագահի ուշագրավ հայտարարությունը․ ֆոտո появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->