>

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․




Քոչարյանի զոհերը

Ալիևն այսօր փաստացի հայտնվել է 2 քարի արանքում:




Վերջին 3 օրվա Տավուշի հետ սահմանին մարտական գործողությունների արդյունքում ակնհայտ դարձավ, որ Ադրբեջանի կողմից ցանկացած մարտական գործողության նախաձեռնության դեպքում հայկական կողմը մի քանի անգամ ավել է պատասխանում, ինչի վառ ապացույց ենհայկական կողմի վերցրած դիրքերը, հակառակորդի զոհերի ու վիրավորների թիվը…


Ալիևը շատ լավ է հասկանում, որ Հայաստանի հետ սահմանին մարտական գործողությունների ցանկացած նոր փորձ պսակվելու է անհաջողությամբ, ադրբեջանական կողմը նոր զոհեր ու վիրավորներ է ունեանալու, չհաշված այն ահռելի ֆինանսական կորուստները, որոնք կրում են միայն հայկական կողմից խոցված ԱԹՍ-ների արդյունքում(դրանցից միայն մեկը 30մլն դոլար արժե)։

Մյուս կողմից, դեռևս երեկ գիշեր պատերազմի կոչով Բաքվում փողոց դուրս եկած ակտիվիստները կարճ ժամանակ անց սկսեցին դժգոհել Ադրբեջանի իշխանություններից ու ի վերջո մտան խորհրդարան՝ հակահայկական բողոքի ցույցը դարձավ հակաիշխնական։ Եվ միայն ոստիկանական ուժերի և անգամ ջրցանի միջոցով հնարավոր եղավ ցրել ցուցարարներին։


Ադրբեջանցիները չեն ներելու Ալիևին ձախողած մարտական գործողությունները, չեն ներելու փուչ ու սին խոստումները, չեն ներելու ամեն մարտական գործողությունների արդյունքում Ադրբեջանի կրած մարդկային կորուստները։

Ի վերջո Ադրբեջանում բողոքի ցույցեր ու ակցիաներ են սպասվում… գլխավոր մեղադրյալն էլ հենց Ալիևն է լինելու… չնայած, բացառված չէ ուժի կիրառմամբ ցուցարարների սաստումը:

Сообщение Ալիևն այսօր փաստացի հայտնվել է 2 քարի արանքում․ Տարոն Չախոյան появились сначала на Like INFO.

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->