>

Panarminian.net-ը գրում է.

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կառավարության հետ առցանց հանդիպման ժամանակ քննադատել է հուլիսի լույս 15-ի գիշերը Բաքվի կենտրոնում ցույցեր անողներին։




Քոչարյանի զոհերը

Նա նշել է, որ հազարներով պատերազմ պահանջողների համեմատ կամավորների թիվն անհամեմատ քիչ է։




«Առավոտյան հարցրել եմ զորահավաքի ու զորակոչի պետական ծառայության ղեկավարին` քանի՞ հոգի է դիմել զինկոմիսարիատներ պատերազմելու ցանկությամբ… նա ասաց՝ մոտ 150… 60-ը՝ Թովուզից, որտեղ մարտեր են ընթանում։ Իսկ քանի՞ մարդ է հավաքվել Շեհիդների ճեմուղու մոտ․ հազարներ», — նշել է նա։


«Ով ասում է՝ «ուզում եմ պատերազմել Ղարաբաղում», թող ներկայացնի տվյալները զինկոմիսարիատ, թողնի հասցեն, պետք եղած պահին կկանչենք», — ասել է նա՝ շեշտելով, որ զորահավաքի անհրաժեշտություն չկա։

«Ովքեր ուզում են փողոցի հերոս ձևացնել՝ դա վատ ճանապարհ է»,- նշել է Ալիևը։


Բաքվում հուլիսի 14-ի երեկոյից հազարավոր մարդիկ ցույցեր են անցկացրել՝ պահանջելով շտապ հայտարարել մոբիլիզացիա և հայերից «ազատագրել Ղարաբաղը»:

Ցուցարարները ներխուժել են նաև Ազգային ժողովի շենք՝ վանկարկելով «Մոբիլիզացիա»։ Ուժայինները մահակներ, ջրցան և արցունքաբեր գազ են կիրառել՝ ձերբակալելով ցուցարարների։

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->