>

Ստյոպա Սաֆարյանը ֆեյբուքյան իր էջում գրել է․




Քոչարյանի զոհերը

Օնիկ Գասպարյան (ափսոս նկարում չկա). մարդ, ով ի պաշտոնե նախագծեց ու համակարգեց Տավուշյան պատժիչ-դիրքավորիչ օպերացիան ու ներկայացրեց իր նախարարին, այն է’




Դավիթ Տոնոյանին, ով հայտարարել էր, որ նոր պատերազմի դեպքում նոր դիրքեր են լինելու ու ստանձնեց այդ ամենի ողջ քաղաքական պատասխանատվությունը, անգամ չհաջողելու դեպքում հնարավոր պաշտոնանկության ռիսկով, լավագույնս տանդեմ կազմելով գերագույն գլխավոր հրամանատարի հետ, այն է’


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի. մարդ ով մեծ ռիսկի գնաց, որովհետեւ սա սոսկ մարտական կամ ռազմական գործողություն չէր, այլ քաղաքական խուսանավումների, իր առաջնորդությամբ ու անհերքելի խարիզմայով համաժողովրդական մոբիլիզացիայի, ճշգրիտ որոշումների մի ամբողջ համալիր էր, որպեսզի մի կողմից որպես ընտրված ու երդում տված առաջնորդ ապահովի իր ժողովրդի անվտանգությունն ու տեղում ամրագրվի ստրատեգիական-ռազմական հաղթանակը, մյուս կողմից’ լոկալ պատժիչ օպերացիան չվերաճի լայնամասշտաբ պատերազմի, միջազգային հանրությունն էլ չդատապարտի… ձեռքի հետ էլ կռիվ գցի հակառակորդի տանն ու գլխավոր բանակցորդին մի գիշերվա մեջ 2016-ի «հաղթողից» դարձնի պոլի փալաս։ Այս ամենը, Աստված մի արասցե, ձախողման դեպքում’ հավերժ պատմության մեջ ժողովրդի կողմից անիծված ու մերժված մնալու ոչ հեքիաթային ռիսկի հետ միասին..

Իհարկե արժե ավելացնել նաեւ ԱԳ նախարարին, և ամենակարեւորը, այդ ամենը իր տանջանքով, մաքառումով, անգամ արյամբ իրականություն դարձրած

Սեաքարը ու մյուս դիրքերը գրաված մեր արծիվներին, կորպուսի հրամանատարիից մինչեւ սպաներ, մեր 4 լույս տղերքին ու դիրքերից մինչեւ կազարմաներ պահած առյուծասիրտ զինվոր բալեքին, Տավուշի հերոս ժողովրդին, Փաշինյանի ու մեր բանակի ներքո համախմբված ու այսօր թանկ հաղթանակից ցնծածող ողջ հասարակությանը, լրագրողներին, հայությանը։


Մենք միասին անպարտելի ենք։ Մենք ցնծում ենք մեր հին և նոր սուրբ նահատակների շնորհիվ ու նաեւ նրանց փոխարեն, նրանց սխրանքներից’ ոգեշնչված ու երազանքներն իրականացնելով։

Сообщение Օնիկ Գասպարյան (ափսոս նկարում չկա). մարդ, ով ի պաշտոնե նախագծեց ու համակարգեց Տավուշյան պատժիչ-դիրքավորիչ օպերացիան․ Ստյոպա Սաֆարյան появились сначала на Like INFO.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->