>

Զինվորական լրագրող Գայանե Պողոսյանը հայտարարություն է հանրայնացրել այն մասին, որ վարչապետ Ն. Փաշինյանը եղել է Պաշտպանության նախարարության զինվորական հիվանդանոցում և տեսակցել վիրավորում ստացած մեր զինծառայողներից մեկին՝ Շամխալ Պետրոսյանին:




Քոչարյանի զոհերը

Հայտնի է, որ Շ. Պետրոսյանը վիրավորում է ստացել մայիսի տասներեքին՝ հակառակորդի արձակած կրшկահերթի պատճառով:





Խոսելով վիրավոր զինծառայողին բուժող բժիշկների հետ՝ վարչապետը մանրամասնորեն ծանոթացել է նրա առողջական վիճակին, ապաքինման ընթացքին ու դրական դինամիկային:


Զրուցելով Շ. Պետրոսյանի հետ՝ վարչապետը նրան շնորհակալություն է հայտնել անձնվեր զինծառայության և անգնահատելի հերոսության համար: Բուժվող զինծառայողին Ն. Փաշինյանը շուտափույթ ու բարեհաջող ապաքինում է մաղթել:


Վարչապետը նաև շրջել է հիվանդանոցային համալիրի սենյակներում, ծանոթացել բուժհաստատությունում իրականացվող աշխատանքային գործունեությանը, հիվանդանոցի ենթակառուցվածքային բաժիններին ու բուժտեխնիկական միջոցներով հագեցվածությանը: Խոսել է բուժանձնակազմի ներկայացուցիչների հետ՝ ծանոթանալով բուժսպասարկման որակին և այլ մանրամասներին:

Լրագրող Գ. Պողոսյանի հրապարակումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև:

Сообщение Նիկոլ Փաշինյանն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ появились сначала на Like INFO.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->