>

Այսօր Մարմաշեն գյուղում հուղարկավորել են hայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի կրակից զոհված կապիտան Սոս Էլբակյանին։

Պաշտպանության նախարարության N զորամասի հրետանու շտաբի պետ-հրետանու պետի տեղակալ 28-ամյա սպան դպրոցն ավարտելուց հետո իր իսկ ցանկությամբ ընտրել էր զինվորականի մասնագիտությունը, Վազգեն Սարգսյանի անվան  ռազմական ակադեմիան ավարտելուց հետո ծառայության էր անցել Տավուշի մարզում տեղակայված սահմանային դիրքերում։




Քոչարյանի զոհերը




Սոս Էլբակյանը ընտանիքի կրտսեր զավակն էր, ամուսնացած չէր, Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով կապիտան Սոս Էլբակյանը հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով։



Աղբյուր՝ Shantnews.am


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->