>

Newstime.am-ը գրում է՝

Ով է Ռոբերտ Քոչարյանի փեսան և ինչով է զբաղվում․․․




Քոչարյանի զոհերը

Վիգեն Չատինյանը Քոչարյանի դստեր՝ Գայաենի ամուսինն է։






Վիգեն Արայի Չատինյանը ծնվել է 1984 թվականի հունվարի 27-ին Երևանում: 2000 թվականին ավարտել է Ա. Պուշկինի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցը:

2000-2005 թթ. սովորել է Պետական Կառավարման Համալսարանի Միջազգային Տնտեսագիտության ֆակուլտետի Միջազգային Տնտեսական Գործունեության Կառավարման ամբիոնում, Մոսկվա քաղաքում:


2005-2008 թթ. սովորել է վերոնշյալ համալսարանի Միջազգային Տնտեսական Գործունեության Կառավարման ամբիոնի ասպիրանտուրայում և ստացել տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան: 2008-2009 թթ. աշխատել է “Բարս պլյուս” ՍՊԸ-ի տնօրեն:

2009-2010 թթ. աշխատել է “ՀայՌուսգազարդ” ՓԲԸ-ի Սոցիալական Ենթակառուցվածքային ծրագրերի բաժնում որպես գլխավոր մասնագետ:



2010-2011 թթ. հանդիսացել է “ՀայՌուսգազարդ” ՓԲԸ-ի Սոցիալական Ենթակառուցվածքային ծրագրերի բաժնի պետ:

2011 թվականի փետրվար ամսից հանդիսանում է Երևանի Քաղաքապետարանի` Զարգացման և Ներդրումային ծրագրերի վարչության Միջազգային ներդրումների և այլ հաստատությունների ծրագրերի բաժնի պետ:

Ազատ ժամանակ նախընտրում է զբաղվել լեռնադահուկային սպորտով և բիլլիարդ խաղալ:

Աղբյուր՝ Newstime.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->