>

Բարև՛ բոլորին: Ցանկանում եմ քննարկել ընկերուհուս  դստեր տխուր պատմությունը, ում սկեսուրն իր բնակարանի հաշվառումից հանել է (հանվել է բնակության վայրի գրանցումից) նրան՝ անչափահաս երեխայի հետ միասին: Կյանք է…. և նման բաներ միշտ պատահում են: Ո՞վ է ճիշտ: Ո՞վ է մեղավոր: Ինչպե՞ս դուրս գալ այդպիսի իրավիճակներից առանց բարոյական և ֆինանսական կորուստների:

Պատմության նախաբանը` բարի սկեսուր: Իմ ընկերուհին ապրում էր երեք սենյականոց բնակարանում ամուսնու և երկու դուստրերի հետ: Նրանցից մեկն ամուսնացավ և իր ամուսնուն բերեց իրենց տուն (իր մոր մոտ), իսկ երկրորդը, ում մասին խոսում ենք, ամուսնացավ և տեղափոխվեց իր ամուսնու մոտ` սկեսուրի կողմից գնված բնակարան:

Սկեսուրը նրան սիրով ընդունեց՝ գրանցելով իր բնակարանում: Ծնվեց երեխան, ում նույնպես գրանցեցին սկեսուրի բնակարանում: Որդու ընտանիքի հարցերին նա չէր խառնվում:




Քոչարյանի զոհերը




«Ես սիրում եմ, քանի դեռ որդիս է  սիրում»:

Շատ շուտով ընտանեկան կյանքում հսկայական ճեղք առաջացավ: Երկու տարեկան երեխայի հետ ընկերուհուս դուստրը վերադարձավ մոր տուն: Մեկ տարի անց՝ պաշտոնական ամուսնալուծություն: Այստեղ ես չեմ կարող դատել, թե ով է ճիշտ, ով է մեղավոր ամուսնալուծության համար, քանի որ ընկերուհուս դուստրը հասուն աղջիկ է. նա ավելի քան 30 տարեկան է և բարդ բնավորություն ունի: Եվ հետո փոքրիկ  երեխա… Բայց խոսքը դրա մասին  չէ: Խոսքն  այն մասին է, որ սկեսուրը մտածեց, թե ընտանիքի փլուզման մեջ հարսն է մեղավոր:

Պատժամիջոցներ և պատերազմ՝ ընդդեմ հարսի՝  երեխայի հետ միասին: Պաշտոնական ամուսնալուծությունից անմիջապես հետո սկեսուրը սկսեց պնդել, որ հարսը երեխայի հետ դուրս գա բնակարանի հաշվառումից, պատճառաբանելով, որ իր որդին արդեն դուրս է եկել գրանցումից և գնացել հեռու-հեռու, իսկ ինքը նախատեսում է վաճառել բնակարանը և մեկնել նրա մոտ: Ընկերուհիս վրդովված էր. ինչպե՞ս: Ի վերջո երեխան նրա հարազատ  թոռն է:

Եվ ընկերուհիս կտրականապես հրաժարվեց իր տանը գրանցել դստերը փոքրիկ թոռնուհու հետ, նրանց տանն իսկապես շատ մարդիկ էին  գրանցված: Իսկ սկեսուրն առաջվանից ավելի էր պնդում դուրս գալ գրանցումից:


Նախկին հարսի խոսքն այն մասին է, որ ինքը և իր երեխան կդառնան անօթևան, եթե սկեսուրը չփոխի իր մտադրությունը:

Եվ այսպես սկսվեց պատերազմը: Սկեսուրը ոտնձգություններ սկսեց նախկին հարսի դեմ՝ հաղորդագրություններով և հեռախոսազանգերով  պահանջելով  դուրս գալ գրանցումից, իսկ ընկերուհիս ասաց. «Ո՛չ: Դուստրս ու թոռս իրավունք ունեն այդ բնակելի տարածքի վրա, երեխան նույնպես նրա թոռն է, և անչափահասն իրավունք ունի բնակվելու գրանցման վայրում: Ավելին, դուստրս և, իհա՛րկե, նաև ձեր թոռը կացարան չունեն»:


Սա ավարտվեց նրանով, որ սկեսուրը դատական հայց ներկայացրեց` հարսին հանելով գրանցումից և շահեց այդ գործը:

Մենք ցնցված էինք, քանի որ վստահ էինք, որ նրանք չեն կարող հանել երեխային, եթե նա այլ բնակարան չունի: Ի վերջո  ընկերուհիս նույնպես պարտավոր չէ իր դստերը և երեխային բնակարան տրամադրել:

Մյուս կողմից, կարող ենք հասկանալ նախկին սկեսուրին: Նա միայնակ կին է, գնել է այդ բնակարանը, որպեսզի իր որդուն առանձնացնի ընտանիքից, բայց, ի վերջո, պարզվում է, նա պետք է, համենայն դեպս, մինչև թոռնիկի 18 տարին լրանալը, բնակարանը հանձնի նախկին հարսին: Բայց ավելի շատ ես ցավում եմ այս իրավիճակում հայտնված ընկերուհուս համար: Ի վերջո, այժմ նրանցը  ոչ թե երեք սենյականոց բնակարան է, այլ հանրակացարան:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Сообщение Սկեսուրը հաշվառումից հանեց հարսին՝ երեխայի հետ թողնելով փողոցում, իսկ դատարանն աջակցեց նրան… появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->