>

Իլհամ Ալիեւը Ադրբեջանի նոր ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովին ներկայացնելիս հանդես է եկել հայտարարությամբ, որը կարելի է համարել երեկվանից սկսված նրա սենսացիոն հայտարարությունների շարունակությունը, կապված ադրբեջանական արտաքին քաղաքական գերատեսչության եւ ադրբեջանցի դիվանագետների հետ։


Նա կրկին շեշտել է, որ առաջին տեղում պետք է լինեն սեփական երկրի եւ սեփական ժողովրդի շահերը ապա հայտարարել է, որ այլ երկրներում պաշտոնավարող որոշ ադրբեջանցի դեսպաններ կարծես այդ երկրների դեսպանները լինեն եւ ոչ թե Ադրբեջանի եւ անտեսում են Ադրբեջանի շահերը, ավելին, որոշ դեսպաններ պետական դավաճանություն են իրականացրել եւ չեն թաքցնում դա։







Քոչարյանի զոհերը

Ապա ասել է, որ նրանք այն երկրների հատուկ ծառայությունների հսկողության տակ են, որտեղ պաշտոնավարում են։


Նա նույնիսկ նշել է, որ շատերը ներկայանում են որպես ադրբեջանցի, սակայն հակաադրբեջանական արշավ են անում։


Իհարկե չի մոռացել նաեւ հայատյաց հայտարարություններ անել։


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->