>

Մեր երկրում շատ են այնպիսի դեպքերը, երբ պաշտոնյաների կանայք ավելի հարուստ են, քան իրենց ամուսինները: Դա խոսում է այն հանգամանքի մասին, որ պաշտոնյաներն իրենց ունեցվածքը հիմնականում գրանցում են կանանց անունով` այդ կերպ խուսափելով միլիոնատեր որակումից:


Կարծես թե նույն իրավիճակն է տիրում  Սերժ Սարգսյանի ընտանիքում: Նրա կինը` Ռիտա Սարգսյանն, ավելի հարուստ է, քանի իր  ամուսինը: Դա են վկայում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված տվյալները:








Քոչարյանի զոհերը

Համեմատելով 2011թ. ներկայացրած տվյալները` հետևյալ պատկերն ենք ստանում: Ս. Սարգսյանը հայտարարագրել է 104 մլն դրամ և վաստակել 14 մլն դրամ: Նախագահի կինը` Ռիտա Սարգսյանը, 2011 թ. ոչ մի շարժական կամ անշարժ գույք ձեռք չի բերել, իսկ տրված փոխառություններից ստացված եկամուտից և նվիրատվությունից կարողացել է վաստակել 17 մլն 125 հազար դրամ: Նա տարեսկզբին ունեցել է 100 մլն 500 հազար, իսկ տարեվերջին` 112 մլն դրամ:


Ըստ 2012թ. հայտարարագրի` Ռ. Սարգսյանը կարողացել է ավելացնել իր եկամուտը` 112 մլն դրամից դարձնելով 117 մլն 100 դրամ: Տրված փոխառություններից ստացված եկամուտի շնորհիվ կարողացել է վաստակել 12 մլն դրամ:

2013թ. տարեկան հայտարարագրում պատկերը հետևյալն է. Ռիտա Սարգսյանի դրամական միջոցները կազմել են 106.225.600.00 դրամ գումար: Եկամտի մասին որևէ տեղեկություն 2013-ի հայտարարագրում չկա:



Աղբյուր՝ Yelaket.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->