ՔՊ-ն քաղաքապետի թեկնածու՞ է փոխելու. ի՞նչ է կատարվել — ingablog

Hraparak.am-ը գրում է․


Կարգին Հայկոն նաև Չեխիայի քաղաքացի է:

Դերասան Հայկ Մարությանը, ով ավելի հայտնի է նաև Կարգին Հայկո անվամբ, 2015 թվականին Ազատություն ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսում ինքն էր խոստովանել:


Ի թիվս բազմաթիվ հարցերի նա անդրադարձել է Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներին իր մասնակցությանը.


«Իմ և ընտանիքիս գործունեությունը կլինի հենց Չեխիայում:

Այնտեղ կփորձենք իրազեկել այդ թեման: Ավելի շատ մարդ ներգրավել ոչ միայն հայազգի, այլ ընդհանրապես Չեխիայում ապրող:

Մի խոսքով այդ ուղղությամբ այնտեղ շատ կաշխատենք, որովհետև այստեղ զբաղվողները շատ են և՛ իրական և՛ չակերտավոր, ավելի լավ է դաշտը թողնենք այստեղ իրենց:

Մենք այնտեղ, դրսում կանենք մի բան»: Ֆեյսբուքյան ասուլիսի օգտատերերից մեկի հարցին այսպես է պատասխանել․

Մենք երկքաղաքացի ենք՝ Հայաստանում, թե Չեխիայի Հանրապետությունում։

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը այսպես է արձագանքել ֆեյսբուքում․…

Եթե Հայկ Մարությանը երկքաղաքացի է /որոշ ընկերներ ասում են, որ նա ինչ-որ տեղ հայտարարել է/, ապա Երևան քաղաքում տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի համաձայն՝


1․ Հոդված 42. Քաղաքապետին ներկայացվող պահանջները

Քաղաքապետ կարող է դառնալ 30 տարին լրացած, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող և ավագանու անդամ համարվող այն անձը, որը չունի այլ պետության քաղաքացիություն:


2․Քաղաքապետը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել այլ պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առևտրային կազմակերպություններում, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից:

Կարծես թե ՔՊ-ն թեկնածու է փոխելու…

Հայկ Մարությանը ՔՊ-ի քաղաքապետի թեկնածուն է Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում։

Աղբյուր՝ Hraparak.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

от admin