>

Ես մեծ անհանգստությամբ հետևում եմ Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանին տեղի ունեցող իրադարձություններին:

Այս մասին ինստագրամի իր էջում գրել է հայազգի հումորիստ Գարիկ Մարտիրոսյանը՝ անդրադառնալով վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին:




Քոչարյանի զոհերը

«Հայաստանի այս գեղեցիկ շրջանը իմ փոքր հայրենիքն է: Հորս կողմի բոլոր նախնիներս Հայաստանի Տավուշի մարզից են:  Մի քանի օր այնտեղ մարտեր էին ընթանում: Զոհվածների հոգին լուսավորվի:




Մի բան ևս. դադարեցրեք հրահրել հայոց բանակին: Դադարեցրեք մտացածին «հայկական ագրեսիայի» մասին տեղեկատվություն տարածել:

Ցանկացած հարձակում Հայաստանի վրա հետ է շպրտվելու: Միշտ էլ այդպես է եղել: Եվ այդպես կլինի միշտ:


 


Խաղաղությունը միակ լուծումն է: Խաղաղությունը միակ լեզուն է Հայաստանի հետ խոսելու համար»,- գրել է նա:

 

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->