>

Ես մեծ անհանգստությամբ հետևում եմ Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանին տեղի ունեցող իրադարձություններին:


Այս մասին ինստագրամի իր էջում գրել է հայազգի հումորիստ Գարիկ Մարտիրոսյանը՝ անդրադառնալով վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին:







Քոչարյանի զոհերը

«Հայաստանի այս գեղեցիկ շրջանը իմ փոքր հայրենիքն է: Հորս կողմի բոլոր նախնիներս Հայաստանի Տավուշի մարզից են: Մի քանի օր այնտեղ մարտեր էին ընթանում: Զոհվածների հոգին լուսավորվի:

Մի բան ևս. դադարեցրեք հրահրել հայոց բանակին: Դադարեցրեք մտացածին «հայկական ագրեսիայի» մասին տեղեկատվություն տարածել:


Ցանկացած հարձակում Հայաստանի վրա հետ է շպրտվելու: Միշտ էլ այդպես է եղել: Եվ այդպես կլինի միշտ:


Խաղաղությունը միակ լուծումն է: Խաղաղությունը միակ լեզուն է Հայաստանի հետ խոսելու համար»,- գրել է նա:


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->