>

Երեկ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նիստում որոշվել է Երեւանի քաղաքապետի թեկնածուն: Հայտնի դերասան ու պրոդյուսեր Հայկ Մարությանը գլխավորելու է Երեւանի ավագանու ընտրության ՔՊ ցուցակը:


ՔՊ-ում 4 թեկնածու կար, անցած նիստում որոշում այդպես էլ չէր կայացվել: Երեկվա նիստում էլ կարծես թե վերջին պահին է ընտրվել Հայկոյի թեկնածությունը:








Քոչարյանի զոհերը

Այսպիսով, ՔՊ-ն ունի վառ թեկնածու, եւ հաշվի առնելով հեղափոխության գործոնն ու Հայկոյի պոպուլյարությունը, նա մեծ շանսեր ունի դառնալու Երեւանի քաղաքապետ:

Մյուս կուսակցությունները, որոնք մտադիր են մասնակցել Երեւանի ընտրությանը եւ ունեն հաղթելու հավակնություններ, պետք է լրջորեն մտածեն քաղաքապետի թեկնածության շուրջ: Նրանք մի կողմից պետք է «հաղթահարեն» հեղափոխության գործոնը, այն պայմաններում, երբ դժվար է ընդդիմադիր դառնալ, մյուս կողմից գտնեն այնպիսի առաջին համար, որը չի մնա Հայկոյի ստվերում:


Բոլոր այս չափանիշներին կարծես թե համապատասխանում է մեկ մարդ՝ Հայկոյի երբեմնի անբաժան գործընկեր Մկոն՝ Մկրտիչ Արզումանյանը: Ներկայում նրանք գրեթե ընդդիմադիր են միմյանց, ունեն հավասար պոպուլյարություն: Ընդ որում, եթե Հայկոյին միշտ ամենաշատը հաջողվում էին քաղաքացիական կերպարները, Մկոյի մոտ փայլուն էին ստացվում օլիգարխների կերպարները:



Կուսակցությունները չպետք է բաց թողնեն այս հնարավորությունը, Երեւանում վառ ու հետաքրքիր ընտրության համար:

Աղբյուր՝ Lragir.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->