Հայկոն իմ ընկերն է եւ առաջին օրվանից Երեւանի պրոբլեմներով է ապրում — ingablog

Երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն դերասան Հայկ Մարությանն է: Այդ մասին հայտարարվեց՝ ՔՊ կուսակցության վարչության նիստից անմիջապես հետո։


Երաժիշտ Արթուր Իսպիրյանը ուրախ է այս որոշման համար եւ պատրաստ է թեւ ու թիկունք լինել Հայկ Մարությանին իր նոր գործում․

«Չեմ հետեւում այդ քննադատություններին, ես իրեն շատ լավ ճանաչում եմ, ինքը իմ ընկերն է եւ առաջին օրվանից Երեւանի պռոբլեմներով է ապրում։ Ինչքան պայքար եղել է, սկսած Մաշտոցի պուրակից մենք միասին ենք եղել, ես իր ազնվության, կազմակերպչական ունակությունների վրա չեմ կասկածում, կօգնենք իրեն ու մեր Երեւանը կգա այն տեսքին, որ բոլորս պատկերացնում ենք։


Երեւանի պռոբլեմները հերթով կլուծենք՝ ոտքով ման գալով, ամեն ինչ գրանցելով։ Ես շատ ուրախ եմ, որ ինքն է եւ իրեն են առաջադրել, անկախ նրանից ինչ ուզում են հիմա գրեն՝ կարգին Հայկո, չգիտեմ ինչ․․․, դա ինձ չի հետաքրքրում, նոր կյանք ենք սկսում Երեւանի համար։ Ինձ թվում է ժողովուրդը կաջակցի եւ մենք կունենանք մեր երազած Երեւանը»։

Իսպիրյանը խորհուրդ տվեց հետ նայել ու տեսնել թե ովքեր են եղել մեր նախկին քաղաքապետերը․ «Հետ նայեք ու տեսեք, որ Հայկը ազնիվ, բարեխիղճ, Երեւանին նվիրված ու Երեւանի պռտոբլեմներով ապրող մարդ է։ Ոչ մի քաղաքապետ Հասրաթյանից հետո Երեւանի մասին չի մտածել»։


Արթուր Իսպիրյանն ասում է, որ չի ուզում եւ ուշադրությունն էլ չի դարձնում այս օրերին մարդկանց տարատեսակ մտավախություններին․

 Նյութի աղբյուրը՝ Hraparak.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

от admin