>

Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը հայ-ադրբեջանական սահմանին ծավալվող ռազմական գործողությունների վերաբերյալ Instagram սոցկայքի իր էջում գրառում է կատարել։

«Բոլոր նրանց համար, ովքեր գուցե չգիտեն, թե այժմ ինչ է կատարվում Հայաստանում, ես կցանկանայի ներկայացնել ստեղծված իրավիճակը՝ ակնկալելով ձեր աջակցությունը»,- իր հրապարակած լուսանկարին կից գրել է իրապատում շոուի աստղը՝ ընդգծելով, որ ընթացող համավարակի պայմաններում Ադրբեջանը, անտեսելով ՄԱԿ-ի՝ ամբողջ աշխարհում ռազմական գործողությունները դադարեցնելու հորդորը, հարձակվել է Հայաստանի Հանրապետության վրա:




Քոչարյանի զոհերը




Ավելի վաղ միևնույն հաղորդագրությունը թվիթերյան էջում տեղադրելով՝ Քարդաշյանը իր հետևորդներին հայտնել էր, որ

«Հայաստանի տարածքում թիրախավորվել են քաղաքացիական կառույցներ, իսկ այժմ Ադրբեջանը սպառնում է հարված հասցնել Հայաստանում գտնվող ատոմակայանին»՝ հավելելով, որ հաջորդ շաբաթ Կոնգրեսում տեղի է ունենալու քվեարկություն, որով երաշխավորվելու է, որ ԱՄՆ-ն Ադրբեջանին չի տրամադրում այնպիսի ռազմական օգնություն, որն այնուհետև օգտագործվելու է Հայաստանի և Արցախի դեմ:


Քարդաշյանը միջազգային հանրությանը կոչ էր արել ուշադրություն դարձնել այս զարգացումներին և միջամտել՝ կիրառելով այնպիսի քաղաքական և դիվանագիտական միջոցներ, որոնք կկանխեն հետագա սրումն ու մարդկային կյանքերի կորուստը:


«Ես կանգնած եմ հայրենակիցներիս կողքին և աղոթում եմ նրանց համար, ովքեր երկրի սահմանին են»,-նշել էր Քարդաշյանը:

Հեռուստաաստղն իր գրառումն ավարտել էր հետևորդներին ուղղված կոչով.

«Խնդրում եմ ձեր սենատորներին և ներկայացուցիչներին Հայաստանին աջակցելու կոչ արեք»:


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->