>

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության երեկ կայացած նիստում, ինչպես հայտնի է, վարչության գաղտնի քվեարկության արդյունքում Երեւանի քաղաքապետի ՔՊ թեկնածու է ընտրվել դերասան Հայկ Մարությանը՝ նույն ինքը՝ Կարգին Հայկոն: Դերասան, սցենարիստ, ռեժիսոր, պրոդյուսեր։ Քսան տարուց ավելի է նա էկրաններին է: Մարությանը սովորել է Երևանի Պետական Ճարտարագիտական համալսարանում։


1995-2002-ին խաղացել է պոլիտեխնիկական ինստիտուտի «Հայկական պրոյեկտ» ՈւՀԱ թիմում։ 1996-2002 թվականներին աշխատել է «Շարմ» ընկերությունում՝ որպես սցենարիստ, ռեժիսոր, դերասան՝ «220 վոլտ», «Վայլուր», «Մեր բակը», «Մեր բակը 2», «Թույն կասետ», «Ուրիշ կասետ», «Բանդա», «Կոմերցիոն ներկայացում» («Արմենիա» հեռուստաընկերության հետ համատեղ)։








Քոչարյանի զոհերը

2002 թվականին ընկերների հետ համատեղ հիմնել է «Կարգին ստուդիա» ընկերությունը, որտեղ և աշխատում է որպես դերասան, սցենարիստ, ռեժիսոր և պրոդյուսեր։ Համատեղ ստեղծել է հետևյալ նախագծերը՝ «Կարգին հաղորդում», «Կարգին սերիալ», «7.5», «No Comment», «Ալա Բալա Նիցա»։ Նաև մասնակցել է բոլոր նախագծերում՝ որպես դերասան։

Մասնակցել է բազմաթիվ հեռուստա և կինոնկարահանումների։ 2012 թվականից Շանթ հեռուստաընկերության «Կանխիկ հումոր» հեռուստանախագծի ժյուրիի անդամ 2014-ից նա քայլեր արեց երկարամետրաժ ֆիլմերի ժանրում, որոնք էլ դարձան դերասանի այցեքարտը՝ «Սուպեր մամա», «Սուպեր մամա-2», «Սիրո Գործակից», «Ազիզյանները 1-4»։


Դրանից մոտ մեկ տարի առաջ դերասանը ստեղծագործական դադարի փուլում էր, փոխարենը ակտիվ մասնակցություն էր դրսեւորում քաղաքացիական ակցիաներում: 2013 թվականի ամռանը Երևանում սկսված հասարակական տրանսպորտի թանկացման դեմ ցույցերի ժամանակ Հայկ Մարությանը և իր ընկերներն իրենց մեքենաներով կանգառներում հասարակական տրանսպորտին սպասող քաղաքացիներին անվճար տեղափոխում էին Երևան քաղաքի տարբեր վայրեր՝ պայքարելով ուղեւարձի թանկացման քաղաքային իշխանությունների որոշման դեմ:



Հենց այդ ժամանակահատվածում էլ քանդվեց Հայկո-Մկո անբաժանելի թվացող դուետը, «Արմենիա TV» հեռուստաալիքով հեռարձակվող, շատերի կողմից սիրված «Կարգին» հումորային նախագծի Հայկո-Մկո դուետի փլուզման մասին տարատեսակ վարկածներ էին շրջում, իբր պատճառը Հայկոյի քաղաքացիական ակտիվ կեցվածքն է, իշխանություններին ուղղված քննադատությունները: Մինչդեռ Հայկոն այդ ընթացքում էլ շարունակում էր համագործակցությունը իշխանությունների ազդեցության տակ գտնվող «Արմենիա» հեռուստաընկերությունում:

Նույն ժամանակ կային տեղեկություններ, թե իբր Հայկոն մտադիր է արտագաղթել ԱՄՆ, այդ պատճառով էլ դերասանները բաժանվել են, սակայն Հայկոն մնաց Հայաստանում, իսկ թավշյա հեղափոխության ընթացքում կարծես նորից խաչվեցին նրա եւ Մկոյի ճանապարհները, Հայկոն առաջին իսկ օրվանից ակտիվ մասնակցություն ունեցավ համաժողովրդական շարժմանը, իսկ դրա հաղթանակից հետո անդամագրվեց Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը: Ամուսնացած է ազգությամբ չեխ կնոջ՝ Իվայի հետ, ում հետ ծանոթացել է 2004 թվականին, երբ վերջինս որպես կամավոր աշխատում էր Սպիտակում «Կարմիր խաչի» առաքելության ներքո։ Ունի երկու երեխա՝ Ալիսան և Արթուրը։

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->